Երևան +11°
Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 10:37 09-05-2024

Հայաստանում պատերազմը չի դադարելու, քանի կա հակառակորդի շահը սպասարկող գործընթաց

Դեռ դպրոցահասակ էի, երբ սկսեց շարժումը, և առաջին իսկ օրվանից հայրիկիս հետ չեմ հիշում ինչ-որ հավաք բաց թողած լինել։ Այս մասին այսօր Եռաբլուրում Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով, որ այդ ժամանակվա զգացումները այլ էին, որոնք անհնար է նկարագրել։

«Մեր ամբողջ խնդիրը նրանում է, որ կենտրոնանում եք, տեղային ենք մտածում․ ժամանակին Արցախն էր, հիմա 4 գյուղերն են, բայց ակնհայտ է՝ 2020թ․ պատերազմն Արցախը զավթելու համար չէր, դա պատերազմ էր հայի հայկականության, նաև Հայաստանի պետականության դեմ և մենք տեսնում ենք՝ նչպես է ծրագիրն ըստ պլանավորածի գնում»,- ասաց Մետաքսե Հակոբյանը՝ նշելով, որ զենքերը խոսում են, երբ լռում է դիվանագիտությունը․ «Իմիտացիա են ստեղծել, որ կա երկխոսություն, որը ներկայացնում են ձեռքբերում դիվանագիտական դաշտում։ Բայց այստեղ է պատերազմը, որտեղ ոչ թե պատվում են, այլ պարտված են և հենց դա է պատճառը, որ երբևէ չի դադարելու պատերազմը Հայաստանում, քանի կա հակառակորդի շահը սպասարկող գործընթաց դիվանագիտական դաշտում» ։

Նա նշում է, որ ազգային այլ իշխանություններով միանշանակ դեռ հնարավոր է փոխել բանակցության թեզերը․ «Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները կամ չունեն սեփական թեզերը, կամ համատեղ ունեն այն թեզերը, ինչը թշնամին։ Ազգային ճիշտ իշխանությունների պարագայում հնարավոր է Հայաստանի անվտանգության խնդիրները լուծել, ինչպես նաև բավարարել և ապահովել արցախցիների վերադարձի իրավունքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։