Ներքին 4 տարի առաջ - 15:59 06-01-2022

Միջին Ասիայի խոշորագույն երկիրն այսուհետ դադարելու է համարվել կայուն գոտի՝ դրանից բխող բոլոր հետևաքներով․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ, «Հայկական նախագիծ» ՀԿ համահիմնադիր, թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անկախ այն ամենից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ղազախստանում, մի կարևոր արդյունք արդեն իսկ գրանցվել է. Միջին Ասիայի խոշորագույն երկիրը, որը նաև կարևոր տարանցիկ ուղի է Արևելք-Արևմուտք գծում, այսուհետ դադարելու է համարվել կայուն գոտի՝ դրանից բխող բոլոր հետևաքներով։
Իսկ հետևանքներից մեկն այն է, որ շարունակվելու է Ասիա-Եվրոպա կոմունիկացիոն ուղիների փնտրտուքը, որոնցից մեկը Հյուսիս-Հարավ տարանցիկ ուղին է։ Հայաստանի ողջ տարածքով անցնող այս ճանապարհը ոչ միայն իրական տնտեսական հնարավորություններ կբացի Հայաստանի համար, այլ, որ ավելի կարևոր է, թույլ կտա մասամբ վերականգնել մեր պետության աշխարհաքաղաքական կշիռը՝ այդպիսով ընդլայնելով մանևրելու մեր դաշտը թե՛ Արցախի, թե՛ այլ հայկական հարցերում։
Եթե այս ուղղությամբ համապատասխան աշխատանքները տարվեին ժամանակին, ապա արդեն հիմա Հյուսիս-Հարավ ուղին, ըստ էության, կլիներ այլընտրանք չունեցող նախագիծ։
Մինչդեռ ՀՀ դե ֆակտո կապիտուլիացիոն իշխանությունը արդեն իսկ զիջել է Հյուսիս-Հարավի կարևորագույն մի հատվածը (Գորիս-Կապան ճանապարհը) Ադրբեջանին, այդպիսով ստեղծելով արհեստական խոչընդոտ այս նախագծի իրականացման համար։ Ավելին՝ կապիտուլիանտները նախընտրում են բացել Թուրքիայի և Ադրբեջանի համար կարևորություն ունեցող ճանապարհները, որոնք իրականում լիարժեք շրջափակելու են Հայաստանը՝ ստեղծելով «ապաշրջափակման» պատրանք։
Երբ Հայաստանում հաստատվի ազգային իշխանություն, ապա Հյուսիս-Հարավ ուղղությամբ աշխատանքը պետք է ունենա գերակա առաջնահերթություն։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի