Ներքին 2 տարի առաջ - 10:41 08-05-2024

Էջմիածնում հակասանիտարական վիճակ է․ մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջրերով․ shamshyan.com

Արդեն մի քանի ամիս է՝ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի մի քանի շենքերի բնակիչներ չգիտեն, թե էլ որ կառույցին դիմեն, որպեսզի վերջապես թաղամասը փրկեն հակասանիտարական վիճակից ու գարշահոտությունից։

Ավելի քան 10 շենքի կեղտաջուր դիտահորերից դուրս է թափվում ու ողողում մի քանի հեկտար տարածք։

Բնակիչները բազմիցս դիմել են Էջմիածնի քաղաքապետարան, «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի դրական արդյունք։

Նշված կառույցները չեն փորձում օգնության ձեռք մեկնել բնակիչներին, այն դեպքում, երբ մարդիկ կանոնավոր վճարումները կատարում են։

Խնդրի մասին օրեր առաջ տեղեկացել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, ով հայտնել է, որ մի քանի ժամվա ընթացքում խնդիրը կլուծվի, ինքն արդեն հանձնարարական է տվել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին և «Վեոլիա ջրին»։

«Վեոլիա ջուր»-ն էլ իր հերթին է քաղաքապետարանին խոստացել, որ խնդիրը կլուծի։

Արդեն 1 շաբաթ է՝ «Վեոլիա ջուր»-ը ոչ մի աշխատանք չի իրականացրել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
15:56 Կառավարությունն առաջարկում է Սևանա լճում սիգի որսի չափաքանակը հասցնել 1270 տոննայի

Ձեզ գուցե հետաքրքրի