Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:21 05-05-2024

Չի վախենում, խմած չէ և բարձր է օրենքից. Նիկոլ Փաշինյանի տեսանյութի «մեսիջները»

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում էր։ Միամտություն կլիներ, եթե մտածեինք, թե նա այնտեղ էր՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներին լսելու, նրանց խնդիրներին լուծումներ առաջադրելու համար։

Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մեկնարկած երթին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ինքն է վարում մեքենան (այսինքն` խմած չէ, սթափ է և տիրապետում է իրավիճակին) և յասամաններ նվիրում կնոջը՝ Աննա Հակոբյանին։

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս, հատկապես իր տիկտոկյան հարթակում, փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքն անկաշկանդ կարող է շրջել փողոցներում՝ չունենալով թիկնապահների կարիք։ Դրանով Փաշինյանը ցույց է տալիս, թե իբր չի վախենում։

Հրապարակված տեսանյութում մի խնդիր էլ կա. օրինականությունից անվերջ բարբաջող Նիկոլ Փաշինյանը ամրագոտի չի կապել` ցույց տալով, որ ինքը բարձր է օրենքից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան