Ներքին 3 տարի առաջ - 09:18 20-03-2023

Գետնից զարդ գտնող Աննա Հակոբյանի գրառման «թաքուն» մեսիջները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ամեն ինչ անում է քննարկումների կիզակետում հայտնվելու համար, ինչպես ասում են՝ հանգիստ, աննկատ ապրելը նրա համար չէ։

Վերջին գրառումներից մեկը, օրինակ, վերաբերում էր փողոցում զարդ գտնելուն, որը խոստացել էին վերադարձնել։

Սակայն, զարմանալիորեն ոչ զարդի լուսանկարը կար, ոչ նկարագրությունը, անգամ հստակ տարածքը չկար, Վարդանանց փողոցի մոտակայքի մայթ ասվածը լայն հասկացություն է, և եթե անձը որևէ իր է կորցնում, սովորաբար մաթեմատիկական ճշգրտությամբ չի իմանում՝ Վարդանանցում է կորցրել, թե Իսահակյան փողոցում, թե տանը, թե աշխատավայրում կամ խանութում։

Մի խոսքով՝ նման կերպ զարդի տիրոջը փնտրելը ցույց է տալիս, որ իրականում նպատակը գտածը տիրոջին վերադարձնելն էլ չէ։

Երկրորդ՝ կարելի էր ուղղակի զարդը հանձնել ոստիկանություն և իրավապահները իրենք կզբաղվեին դրանով, բայց Հակոբյանը խլում է բոլորի դափնիները։ Ամեն դեպքում, այս գրառումը բազում հետևությունների տեղ է թողնում։

Առաջին՝ այս գրառմամբ Հակոբյանը փորձում է ցույց տալ, թե իբր իրենք այնքան են զբոսնում քաղաքում, որ գետնից զարդեր են գտնում։ Եթե իսկապես այդպես լիներ, ապա Հակոբյանի և նրա ընտանիքի անդամների զբոսանքներից շարքային քաղաքացիները երբեմն-երբեմն լուսանկարներ կհրապարակեին, վերջիվերջո, այդքան զբոսանքների ընթացքում մարդիկ նրանց նկատած պետք է լինեին։

Երկրորդ՝ այս գրառմամբ Հակոբյանը փորձում է ցույց տալ, թե իբր իրենց ուրիշի ունեցվածքը պետք չէ, իրենք ազնիվ են և հպարտ։ Այս մասով թերևս հակադարձելու ոչինչ չկա, ավելի շատ հարստանալու, ամեն ինչ ունենալու, պաշտոնից առավելագույնը քամելու, առաջինը լինելու մոլուցքը ինքնին հակառակի ապացույցն է։

Երրորդ՝ Հակոբյանի այս գրառումը կարելի է դիտարկել շարքային smm քայլ, որ ինչքան արձագանքեն, այնքան գրառումը տարածվի։ Կարելի է անգամ առաջարկել, որ տիկինը այսքանով չսահմանափակվի, ընթերցողները տակը պլյուս դնեն, ինքը ինչ֊որ բան ուղարկի նրանց։

Չորրորդ՝ տիկինը փորձում է տպավորություն թողնել, որ բարի կին է։ Բայց ապարդյուն, Հայաստանին և Արցախին նրա ու ամուսնու գործունեության ընթացքում հասցված արհավիրքները որևէ դրական կարծիքի, տպավորության տեղ չեն թողնում։

Երիցս նողկալի են բոլոր այս շոուները, դրանք ամենևին էլ բեկում չեն մտցնում հասարակական դիրքորոշման մեջ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան