Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 00:33 22-09-2023

Ադրբեջանը պարտավոր է հարգել իր տարածքում գտնող բոլոր անձանց իրավունքները և հիմնարար ազատությունները․ ԱՄՆ ներկայացուցիչ

Ընթանում է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը։

ԱՄՆ ներկայացուցիչը մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով, որը պայմանավորված է Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողութուններով։

«Մենք կոչ ենք անում այդ գործողությունները դադարեցնել անմիջապես։ Մենք ի գիտություն ենք ընդունում այն հայտարարություննեը այն մասին, որ ռազմական գործողությունները ընդհատվել են և եթե դա հաստատվի, ապա սա կլինի դրական զրագացում։ Սակայն հենց այս պահին իրավիճակը տեղում մնում է ծանր և մենք խորապես մտահոգված ենք՝ տեղեկություններ ստանալով քաղաքացիական անձնանց նկատմամբ բռնության դեպքերի մասին։ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում՝ ապահովել իր զինված ուժերի գործողությունների ամբողջական համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, որոնք վերաբերվում են մարտական գործողությւոնների վարմանը, քաղաքացիական անձանց պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցող անձնաց նկատմամբ մարդավայել վերաբերմունքին։ Ադրբեջանը նաև միջազգային պարտավորություններ և հանձնառություններ ունի՝ հարգելու իր տարածքում գտնող բոլոր անձանց իրավունքները և հիմնարար ազատությունները»,- ասաց նա։

ԱՄՆ ԱԳ նախարարը կոչ արեց բոլոր կողմերին՝ ապահովել մարդասիրական աշխատողների անվտանգությունը։

«Հիասթափեցնող է, որ ռազմական գործողությունները սկսվեցին այդ դրական, վստահություն ամրապնդող գործողությունից ընդամենը մեկ օր անց։ Ադրբեջանը հրապարակավ հայտարարեց, որ պատրաստ է թեթեևացնել մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ապահովել սննդի, կացարանի, բուժօգնության հասանելիությունը և վերականգնել էլեկտարմատակարարումը, գազամատակարարումը և ջրամատակարարումը։ Լեռնսյին Ղարաբաղի բնակիչները հայասցնքերը հառել են մեզ այս կարիքի պահին, և ԱՄՆ-ն իր կոմղից ավելի քան 24 մլն դոլարի մարդասիրական և զարգացման օգնություն է ցուցաբերել 2020 թ․ այս կողմ՝ արձագանքելով ճգնաժամին»,- շեշտեց ԱՄՆ ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»