Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 16:35 01-02-2021

ԵՄ-Ն ԵՎ ԱՄՆ-Ն ԿՐԿԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՐԳԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեֆ Բորելը քննադատել է Ռուսաստանում ցուցարարների զանգվածային ձերբակալությունները և նրանց հանդեպ անհամաչափ ուժի կիրառումը: Նա կրկին կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին կատարել մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու իրենց միջազգային պարտավորությունները:

Ֆրանսիական ռադիոյի միջազգային ռադիոկայանը (RFI) հաղորդել է, որ փետրվարի 4-6-ը Բորելը գտնվելու է Ռուսաստանում՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով:

Ռուսաստանում կիրակի՝ հունվարի 31-ին, ոստիկանությունը և Ռուսաստանի ազգային գվարդիան բերման են ենթարկել աննախադեպ թվով քաղաքացիների, որոնք սատարում էին ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն և պահանջում ազատ արձակել քաղբանտարկյալներին:

«ՕՎԴ-Ինֆո» իրավապաշտպան պորտալը կիրակի երեկոյան հաղորդել է ավելի քան 5 հազար մարդու ձերբակալության մասին: Ձերբակալվել են շուրջ հարյուր լրագրողներ և ԶԼՄ-ների աշխատակիցներ:

RFI-ի հրապարակման մեջ ասվում է, որ Եվրամիությունը բազմիցս, և ապարդյուն, պահանջել է Ռուսաստանի իշխանություններից հետաքննել Ալեքսեյ Նավալնու թունավորումը «Նովիչոկ» խմբի արգելված ռազմական նյութով: Եվրոպացի քաղաքական գործիչները պնդում են, որ անհրաժեշտ է ազատել ընդդիմադիրին, որը ձերբակալվել էր դեկտեմբերի 17-ին Գերմանիայից Ռուսաստան վերադառնալիս:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի կրկին հանդես է եկել նման կոչով: «ԱՄՆ-ն դատապարտում է անընդմեջ, արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ, Ռուսաստանի իշխանությունների կողմից դաժան մարտավարության կիրառումը խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ»,- ասել է Բլինկենը և կոչ արել Ռուսաստանի իշխանություններին ազատել Ալեքսեյ Նավալնուն և բոլոր նրանց, ովքեր կալանավորվել էին, քանի որ պահանջել են հարգել իրենց իրավունքները:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին