Ներքին 2 տարի առաջ - 19:25 03-05-2024

Եթե իշխանությունը չփոխվի, ոչինչ չի փոխվի․ բազմաթիվ արցախցիներ արտագաղթում են

2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարության ստորագրումից հետո, երբ Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրեր անցան թշնամու վերահսկողության տակ, այդ թվում՝ Շուշին և Հադրութը, հազարավոր քաղաքացիներ տեղափոխվեցին Հայաստան։

Մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը՝ Արցախի ամբողջական հայաթափումն ու թշնամուն հանձնելը, ՀՀ մայրաքաղաք Երևանում իրենց հայրենի Հադրութ վերադառնալու համար քաղաքացիներն ակտիվ պայքարում, բողոքի ակցիաներ էին կազմակերպում, սակայն այդ ալիքը գնալով մարեց և այսօր Արցախի, հատկապես Հադրութի և Շուշիի մասին հրապարակայնորեն հիշողները շատ քիչ են։

Oragir.News-ը զրուցել է «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանի հետ, հետաքրքրվել, թե արդյոք իրենց խնդիրը լուծում ստացավ, ինչու այլևս բողոքի ակցիաներ չեն իրականացնում։

Նրա խոսքով՝ մարդկանց մոտ հանցավոր անտարբերություն կա, ինչն էլ պատճառ է հանդիսացել ակցիաների դադարեցմանը։

«2020 թվականի սեպտեմբերից մինչև այսօր նույն ձեռագիրն է՝ «հողերը տանք՝ լավ ապրենք»։ Այսօր էլ Տավուշում, 10 հոգի բողոքում են, 3 միլիոնը Երևանում նստած են, իրենց վեջը չի։

Մինչև Արցախի վերջնական հայաթափումը՝ 2023 թվականի սեպտեմբերը, մենք մոտավորապես գիտեինք, որ 13․500 հադրութեցիներից 6000-ը Հայաստանում էին, 5500-ը՝ Ստեփանակերտում ու շրջակա գյուղերում, իսկ 2000-ի մասին տեղեկություն չունեինք։

Հիմա արդեն որևէ տեղեկություն չունենք։ Արցախցիների մոտ երկրից գնալու տրամադրություններ կան, բայց նույն մարդը կարող է 6 ամիս անընդհատ ասի՝ գնալու եմ։ Չգիտես, թե որն է գնացել, որը՝ ոչ։ Մեծ մասը Ռուսաստան են գնում, որոշներին հաջողվում է ԱՄՆ կամ Ֆրանսիա գնալ, բայց գնացածների մեջ հետ եկողներն էլ քիչ չեն»,- ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահը։

Ամփոփելով զրույցը՝ Լևոն Հայրյանն ասաց․ «Ես վախենում եմ, որ 10 տարի հետո հայկական պետություն չլինի, որովհետև այսօր իշխող ուժը պետությունը քանդում է, ժողովուրդն էլ չի բողոքում, շարժում չկա։ Ես առաջին օրից եմ ասել՝ մեր ցավը Հադրութը չէ, թուրքերի նշանակետը Հադրութը չէ, Ստեփանակերտը չէ, Երևանն է։

Այսօր եկեղեցին պետք է Էջմիածնից հսկայական խաչերթ սկսի դեպի Երևանի կենտրոն, քանի որ բոլոր հարցերը լուծվում են Երևանում, ոչ թե Կիրանցում կամ այլ մարզում։ Երևանի կենտրոնում պայքարեք, իշխանությունը փոխեք, եթե այս իշխանությունը չփոխվի, ոչինչ չի փոխվի։ Եկեղեցին իշխանություն փոխելու կոչ պետք է անի։ Այս երկրում հարցի մի լուծում կա․ իշխանափոխություն պետք է լինի»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը