Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:37 02-05-2024

Տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովի մասնակիցներից բացի՝ հանդիպմանը մասնակցել են նաև քննարկվող հարցերին առնչություն ունեցած երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և պետության կողմից ծառայություն ստացող երեխաների հետ ունեցած հանդիպումների արդյունքները․ անդրադարձ է կատարվել նաև ոլորտում իրականացված ու իրականացման ենթակա աշխատանքներին, քննարկվել երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխմանն ու օրենսդրական նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցերի:

Օրակարգում ներառված են եղել նաև այլ հարցեր՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների լավագույն շահի ապահովման վերաբերյալ․ դիտարկվել են դեպքերը, որոշվել հետագա քայլերը։

Հանդիպումը շարունակվել է ընթացիկ հարցերի քննարկմամբ, որի շրջանակում նիստի անդամներն հանդես են եկել առաջարկներով ու դիտարկումներով:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո