Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:08 29-06-2023

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են օրենսդիր և գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստի օրակարգում ներառված են եղել Մատչելիության հանձնաժողովի ստեղծման հարցի շրջանակում անձի ֆունկցիոնալության իրացման խոչընդոտների գույքագրման և վերլուծության նպատակով մշակված ձևաթղթի ներկայացմանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար շենք-շինությունների մատչելիության ապահովմանն ուղղված հարցեր։

Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում սահմանված առաջնահերթություններին և իրականացվող բարեփոխումներին՝ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդգծել է Անձի ֆունկցիոնալության համակարգի ներդրման կարևորությունը։ Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է անձի առողջական խնդիրների ամբողջական գնահատման անհրաժեշտությունը՝ շեշտելով բոլոր կենսափուլերի ընթացքում համալիր ծառայությունների տրամադրման դերը։

Նիստի ընթացքում ներկայացվել է անձի ֆունկցիոնալության իրացման խոչընդոտների գույքագրման և վերլուծության նպատակով մշակված ձևաթուղթը, որը թույլ կտա հաշվառել առկա խնդիրներն ու գործնական քայլեր իրականացնել դրանց լուծման ուղղությամբ։

Քննարկվել են Նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը և դրանց շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագրում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ մասնակիցները հանդես են եկել մի շարք առաջարկներով։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան