Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:57 02-05-2024

Ես 72 ժամով ինքնաձերբակալվել եմ․ նստացույց հայտարարած ազատամարտիկ

44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր 18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց: Նա հայտարարել է․

«Ես հաշտ չեն նրա հետ, որ Հայաստանը ուղղակի տալիս են թշնամուն, մասնավորապես կիրանցիեցի մարդկանց հողերն ու տները, որոնք ունեն կադաստրի թղթեր։ Հաշտ լինելով 1 հայի տունը Ադրբեջանին տալուն՝ մենք հաշտ ենք լինելու բոլորիս տները տալուն։ Դա լինելու է սահմանադրական կարգի տապալում, այսինքն՝ Հայաստանի չափը փոքրացնելու են»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց կառավարության շենքի դիմաց երեկվանից նստացույց հայտարարած ազատամարտիկ Իշխան Գևորգյանը։

Նա նշեց, որ եթե այն ամենը, ինչը տեղի է ունենում Հայաստանում, չկանխվի, ապա նոր նսեմացումներ ու խնդիրներ են լինելու։

«Եթե մինչև հիմա ՀՀ կադաստրով տուն չէին տվել, դա էլ են անելու, այս քայլերը շարունակվելու են, թշնամին հստակ գծել է, ոնց որ Արցախում եղավ, նույնն էլ այստեղ է լինելու։ Մի տեղ պետք է կանգնենք ու այս հարվածը պահեն»,- ասաց ազատամարտիկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո