Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:36 21-04-2023

Մադրիդյան սկզբունքները բացարձակապես չեն պարունակում Փաշինյանի հայտարարած թեզերը

«Այդ անձնավորությունը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին- խմբ․) բացարձակ տեղյակ չէ ո՛չ պատմաիրավական, ո՛չ քաղաքաիրավական հիմքերից։ Նա բացարձակապես չի հասկանում, թե ինչ է նշանակում բանակցային գործընթաց»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից հաճախ արվող հայտարարությանը, թե ընդունելով Մադրիսյան սկզբունքները՝ Հայաստանի Հանրապետությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի տարածք։

«Նա բացարձակապես չի պատկերացնում տարբերությունը, որ կա փաստաթուղթ՝ ստորագրած և ուժի մեջ մտած, կամ կա բանակցային գործընթաց, կան տարբեր արձանագրություններ, կան քննարկվող հարցեր։ Այդ անձնավորությունը նախ և առաջ իրոք չի հասկանում դա։ Իրենց սովորեցրել են ամբողջովին այլասերված մոտեցումներ, և նրանք թութակի պես կրկնում են․ ոչ միայն վարչապետի աթոռն զբաղեցնող անձը, այլև նրա մանկլավիկները։ Մադրիդյան սկզբունքները, որոնք ես էլ եմ քննադատել, բացարձակապես չեն պարունակում իրենց մեջ այն թեզերը, որի մասին նրանք խոսում են։ Այդ սկզբունքները ոչ միայն չեն խոսում դրա մասին, այլև մասնավորապես հայկական դիվանագիտությունը կարողացել է այն ձևը տալ, որոնք համապատասխանում են թե՛ Հելսինկյան եզրափակիչ ակտին, թե՛ ՄԱԿ-ի կանոնադրությանը, թե՛ ԵԱՀԿ-ի բոլոր նորմերին և սկզբունքներին»,- ասաց նա։

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպանն անդրադարձել է նաև Արցախի ու Սյունիքի հարցերին։ Խոսել է ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից