Ներքին 2 տարի առաջ - 12:13 02-05-2024

Չեն վերադառնալու թիկնապահների՝ քաղաքացիներին զուգարաններում սպանելու ժամանակները. Վահագն Ալեքսանյան

Լրագրողը ինչ-որ լայվ է արել, իր կարծիքն է ասել: Դրա համար այս շարժումը, որին նաև ձեր խմբակցությունն է մասնակցում, դիմել է Դատախազություն, հետո ձեր դաշինքի թիկնապահը եկել, լրագրողին խփել է: Դատախազություն դիմում է գրել, հետո խփել է, իսկ խփելուց հետո քաղաքացիական հայց է ներկայացրել: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մեղադրանքներին:

«Այդ ո՞ր տրամաբանության մեջ եք դուք ապրում, աշխատում, արարում: Դատախազություն եք դիմում, հետո տղայավարի խփելով փորձում հա՞րց լուծել, հետո էլ քաղաքացիական հայց ներկայացնո՞ւմ: Մեզանից ի՞նչ եք ակնկալում այդքանից հետո: Որ պիտի ծափերով ողջունե՞նք, ասենք՝ կեցցեք դուք ու ձեր թիկնապահնե՞րը»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով՝ ընդդիմադիր պատգամավորներից ոչ ոք իր ելույթներում գոնե ձևական չի դատապարտել լրագրողի նկատմամբ բռնությունը:

«Գոնե ձևական չասացիք, որ ցանկացած բռնություն դատապարտելի է: Ի՞նչ եք սպասում, որ պիտի անենք դրանից հետո: Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորերով չենք ծնվել»,- ասաց Ալեքսանյանը:

Նա անդրադարձավ նաև Սեյրան Օհանյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած խոսքերին, թե իշխանությունը հավերժ չէ, պատասխանեց՝ դուք մեզ լավ չեք ճանաչում:

«Ես ձեզ պիտի հիասթափեցնեմ: Այն հայտարարությունները, որ մենք այստեղից ենք անում, իմացած լինեք, որ դրանից շատ ավելի կոշտ, շատ ավելի հետաքրքիր հայտարարություններ արել ենք, երբ եղել ենք ընդդիմադիր՝ առանց պետական պաշտոն զբաղեցնելու: Ի տարբերություն ձեր խմբակցության որոշ ներկայացուցիչների՝ մեր խոսքը, մեր ազատամտությունը, մեր արտահայտվելու ունակությունը պաշտոնի կամ հայրիկի պաշտոնի բերումով չէ, որ կա: Մենք մեր սկզբունքները, մեր մոտեցումները ի պաշտոն եղած ժամանակ չէ, որ արտահայտում կամ արտահայտելու ենք»,- նշեց պատգամավորը:

Դիմելով Սեյրան Օհանյանին՝ ընդգծեց՝ թող ընդդիմադիր պատգամավորները չմտածեն, թե հին ժամանակները եկել են:

«Ոչ մի պարագայում չմտածեք, թե հին ժամանակները կարող են ինչ-որ մի պահի վերադառնալ: Չեն վերադառնալու այդ ժամանակները, պարո՛ն Օհանյան: Չեն վերադառնալու թիկնապահների՝ լրագրողներին, քաղաքացիներին ծեծելու, զուգարաններում սպանելու ժամանակները: Այդ ժամանակները երբեք չեն վերադառնա»,- հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավորը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը