copy image url
Ներքին 2 շաբաթ առաջ - 22:19 30-04-2024

Ինչու Գյումրիի քաղաքապետը աշխատանքի չի ներկայանում

Արդեն հայտնել էինք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ապրիլի 21-ին Գյումրիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ արած հայտարարությունից հետո աշխատանքի չի գալիս։

Oragir.News-ի հետ զրույցում Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը հաստատեց, որ Վարդգես Սամսոնյանը աշխատանքի չի գալիս։

«Պարոն Սամսոնյանը ապրիլի 25-ից չի գալիս աշխատանքի, իսկ աշխատանքի չգալու պատճառը ջրծաղիկ հիվանդությունն է, որով նա վարակվել է։ Հիմա նա բուլետենի մեջ է, որը բացվել է ամսի 25-ից, իսկ ջրծաղիկի համար կա կարանտինի ժամկետ՝ 15-ից 21 օր»,-ասաց քաղաքապետի մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք որ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել, Գյումրիում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրիի քաղաքապետարանի ուղղությամբ, անցել հետիոտնի համար նախատեսված վայրը ու հայտնվել աստիճաններին։