Ներքին 2 տարի առաջ - 12:05 30-04-2024

Ընդդիմությունն այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր է, վաղն ինչ-որ «գարադսկոյ դումայի» կլինի․ Վահագն Ալեքսանյան

Ուզում եմ այս ամբիոնից մի խոստովանություն անել՝ իմ տպավորությամբ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտում իր ազնվությամբ ու ճշտախոսությամբ աչքի է ընկնում ՀՀԿ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը։ Այս մասին ԱԺ ամբիոնից հատարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Ֆանտաստիկ կերպար է պարոն Շարմազանովը, պարբերաբար բացահայտում է այն ամենը, ինչը հավաքական ընդդիմությունը խնամքով ուզում է թաքցնել։

Նախ պարոն Շարմազանովը խոսեց միջանցքի մասին՝ բացահայտելով փաստացի ընդդիմության ծրագրերը միջանցքը տալու մասին և վերջերս էլ Էդուարդ Շարմազանովը ոչ պակաս ֆանտաստիկ գրառում է արել»,- ասաց Ալեքսանյանը ու մեջբերեց Շարմազանովի գրառումից 2 նախադասություն.

«Հայրենիքը մշտական է ու հավիտենական, պետությունը՝ փոփոխական, պետության սահմանները կարող են ընդարձակվել և փոքրանալ»։Ապա նա հարց բարձրացրեց՝ ինչի՞ մասին է սա։

«Մեր ընդդիմության համար պետությունը փոփոխական է, այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր են, վաղն ինչ-որ «գարադսկոյ դումայի» պատագամավոր կլինեն «արմյանսկոյ օբլստի», իրենց համար մեկ է՝ պետությունը փոփոխական է։ Այսօր մեր ընդդիմադիր գործընկերները ՀՀ եռագույնին են ասում եռագույն վաղը մի ուրիշ եռագույնի եռագույն կասեն՝ այն վերևի երիզը սպիտակ, ոչ մի տարբերություն»,- ասաց նա։

Ըստ Ալեքսանյանի՝ այստեղ է գաղափարական տարբերությունը․ «Մեզ համար ՀՀ-ն անփոխարինելի է, ՀՀ անակախությունը անսակարկելի է, իսկ այս մարդկանց համար՝ ոչ ու նրանք բացահայտ են դա հայտարարում, մնացած բոլոր հետևությունները ձերն են՝ Հայաստանի Հանրապետություն, թե՞ «Արմյասնկի օբլստ»»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան