Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 16:30 26-04-2024

Թուրքերն այլևս չեն վստահում Էրդողանին․ արտահերթ ընտրությունների դեպքում նա կպարտվի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունից հետո շարունակում են կորցնել հանրության վստահությունը։

Օրերս թուրք հետազոտող Ջան Սելջուքը հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որում ներկայացրել է նաև ՏԻՄ ընտրություններից հետո բնակչության շրջանում իրականացված առաջին սոցհարցման արդյունքները՝ հնարավոր համապետական ընտրությունների վերաբերյալ։ Հետազոտության շրջանակներում ընտրողներին հարցրել են, թե որ քաղաքական ուժի օգտին նրանք կքվեարկեին, եթե Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կայանային այս կիրակի։

Հատկանշական է, որ հարցման արյդյունքներով առաջին հորիզոնականում հիմնական ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունն է, որի օգտին պատրաստ է քվեարկել հարվածների 35․2 տոկոսը։

Հարցման արդյունքներով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ինչպես ՏԻՄ ընտրություններում, կրկին զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը․ նրա օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 29․8 տոկոսը։

Նշվում է, որ 2019 թվականից սա առաջին դեպքն է, որ այս ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքնով ԱԶԿ-ն առաջին հորիզոնականը չի զբաղեցրել և նրան աջակցողների ցուցանիշը ցածր է 30 տոկոսից։

Հարցման արդյունքներով երրորդ հորիզոնականում է քրդամետ «Ժողովուրդների իրավահավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (10․5 տոկոս), չորրորդում՝ Էրդողանի կոալիցիոն գործընկեր, գորշ գայլերի «Ազգայնական շարժում» կուսակցությունը (7․7 տոկոս), հինգերորդում՝ ազգայնական «Կրկին բարօրություն» կուսակցությունը (5․7 տոկոս), իսկ վեցերորդում ազգայնական «Լավ» կուսակցությունը (4 տոկոս)։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Էրդողանի կառավարման 21-ամյա ընթացքում առաջին անգամ հաղթել էր ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունը՝ ստանալով ձայների 37․77 տոկոսը։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ընտրությունների արդյունքներով երկրորդն էր․ նրա օգտին էր քվեարկել ընտրողների 35.49 տոկոսը։

Չնայած ընտրություններում ընդդիմության հաղթանակին, սրանք ՏԻՄ ընտրություններ էին, իսկ երկիրը մինչև 2028 թվականը շարունակելու են ղեկավարել Էրդողանն ու ԱԶԿ-ն։

Թուրքիայի իշխանությունները ներկայումս բացառում են արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը, ընդդիմությունը նույնպես դա չի պահանջում։ Օրերս «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը հայտարարել էր, որ եթե բնակչությունը նման պահանջ ունենա, ապա իրենք նույնպես կպահանջեն արտահերթ ընտրություններ անցկացնել։

Այսպիսով՝ Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում Էրդողանի կուսակցության պարտությունը բավականին վնասել է վերջինիս վարկանիշին և եթե առաջիկայում արտահերթ ընտրություններ կայանան, ԱԶԿ-ն կպարտվի։ Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա նա չի կարող հաջորդ ընտրություններին մասնակցել, եթե նախքան դա համապատասխան սահմանադրական փոփոխություններ չիրականացվեն, որի շուրջ քննարկումներ այս օրերին ծավալվում են։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:00 Սեդրակ Քոչարյանի կնոջ եղբոր եկամուտները եռապատկվել են
21:28 Բնական գազը հասել է Երազգավորս, բայց ոչ բոլորի տուն․ միացման ծախսը բնակիչների վրա է
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
23:59 Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն. Թրամփ