Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:47 25-04-2024

Ոստիկանությունը ապօրինի ձեռնակատիրությամբ է զբաղված

Դեռ 4 ամիս առաջ Oragir.News-ը ստացած ահազանգի հետքերով ֆիքսեց Ամիրյան-Զաքյան-Քոչինյան փողոցների հատման կետում հետադարձն արգելող ճանապարհային նշան, որն այնպիսի հատվածում էր տեղադրված, որ վարորդների կողմից նկատելի չէր, ինչի պատճառով վերջիններս մինչ այսօր տուգանվում են։



Այսօր՝ ապրիլի 25-ին, խաչմերուկը նույն վիճակում էր․ ճանապարհային երթևեկության նշանը ոչ համապատասխան վայրում էր տեղադրված։ Այն դատարանի վճռով ստանդարտներին չի համապատասխանում։



Նշանի չափից դուրս բարձրության վրա գտնվելու պատճառով վարորդներից շատերը տուգանվում են, բողոքարկելու դեպքում տուգանքը չեղարկվում է։ Սակայն եկեք համաձայնեք, որ վարորդներից շատերը ժամանակի սղության կամ տվյալ ինֆորմացիային չտիրապետելու պատճառով տուգանվելուց հետո վճարում են ապօրինի տուգանքը։



Այսպիսով՝ ոստիկանությունը անօրինական կերպով կարողանում է ամիսներ շարունակ գումարներ կորզել վարորդներից։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին