Մշակույթ 2 տարի առաջ - 19:20 24-04-2024

Եղեռնազարկ ժողովրդի եղեռնազարկ զավակը․ Ռուբեն Սևակ

Ռուբեն Սևակը հայկական մտավորականության այն 250 ներկայացուցիչներից էր, որոնց, Օսմանյան կայսրության կառավարության որոշմամբ, 1915թ․-ի ապրիլի 24-ին ձերբակալեցին, աքսորեցին սիրիական անապատ ու սպանեցին։ Սևակն ընդամենը 30 տարեկան էր։ Գերմանուհի կինը՝ Յաննին, մենակ մնաց 2 անչափահաս երեխաների՝ Լևոնի ու Շամիրամի հետ։



Մահվան որջում՝ Չանղըրըում, նա բուժում է թուրք ավազակապետ-չեթեչի Արաբաջի Իսմայի աղջկան: Արված լավության դիմաց Իսմայիլը նրան հորդորում է ամուսնանալ իր դստեր հետ եւ իսլամ ընդունելով՝ փրկվել սպառնացող անխուսափելի վտանգից: Առաջարկն անընդունելի էր: Չանղըրըի չերքեզ փոխկառավարիչը, որ բանաստեղծի ծանոթ-բարեկամն էր, անզոր արձագանքում է. «Ես չեմ կրնար Պոլսէն եկած հրաման մը չգործադրել…»:



Օգոստոսի 25-ին Սևակը հեռագրում է կնոջը, թե Դանիել Վարուժանի հետ Այաշի բանտում է: Իսկ ապրելու մնացել էր ընդամենը մեկ օր. օգոստոսի 26-ին Չանղըրը եւ Կալեջիկ գյուղերի միջև, Չանղըրըից կառքով վեց ժամ հեռու գտնվող Թյունեյ կոչված վայրում, իր չորս բախտակից ընկերների հետ, այդ թվում՝ Դանիել Վարուժանի, թուրք չեթենների ձեռքով սպանվում է՝ քարերով ու յաթաղաններով խոշտանգումների ենթարկվելով:



Մինչ ամուսնու եղերական վախճանը՝ աքսորից հետո նրա կինը՝ Յաննի Ապել Սևակը, շտապել էր Թուրքիայում Գերմանիայի դեսպանատուն՝ Սևակի ձերբակալման հարցով: Չարահոգի դեսպան Վանգենհայմը արհամարհանքով է պատասխանել ամուսնուն փրկելու նրա խնդրանքին. «Դու անարժան գերմանուհի ես, դու դավաճանել ես քո ազգին, ամուսնացել ես այդ հայի հետ և հիմա եկել ես խնդրելու, որ ես նրան փրկե՞մ: Նա չպետք է վերադառնա: Նրանք բոլորը մեռնելո՛ւ են գնացել…»:

Սարսափած այս պատասխանից՝ Յաննին գերմանական անձնագիրը շպրտել է դեսպան-դահճի դեմքին. «Ես որդի ունեմ ու կդաստիարակեմ նրան այնպես, որ մի օր նա գերմանացիներից վրեժ լուծի հոր համար…»:



Յաննի Սևակը երկու երեխաների հետ մեկնում է Ֆրանսիա։ Նա հրաժարվում է գերմանական քաղաքացիությունից և անգամ դադարում է գերմաներեն խոսել, իր երեխաներին հայկական կրթություն է տալիս։

Յաննին մահանում է Նիցցայում 1967թ․-ի դեկտեմբերի 28-ին։ Կտակի համաձայն` նրան թաղում են հայկական եկեղեցում՝ հայկական կարգով։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան