Ներքին 2 տարի առաջ - 12:24 03-10-2023

Սևանում ծնվել է Արցախից տեղահանված Մովսեսյան ընտանիքի 4-րդ զավակը

Սեւանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված Մովսեսյան ընտանիքի 4-րդ զավակը։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

«Սեւանի բժշկական կենտրոնում հոկտեմբերի առաջին օրը լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Մովսեսյան ընտանիքի 4-րդ զավակը, ում անվանակոչել են Գրիգոր՝ իր պապի անունով։

Տղան ծնվել է միանգամայն առողջ, 3400 գրամ քաշով ու 54 սանտիմետր հասակով։ Նորածին Գրիգորն իր երեք քույրերի միակ եղբայրն է։

Գրիգորյանների ընտանիքը բնակվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Թաղուտ գյուղում։ 2020 թվականի պատերազմում նրանք կորցնում են իրենց տունը, բռնագաղթում Հայաստան, ժամանակավորապես բնակվում Գորիսում, ապա տեղափոխվում Ստեփանակերտ, որտեղից էլ բնակության նոր վայր են ընտրում Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Հերհեր գյուղը, որտեղից էլ բռնի տեղահանվում են 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական ագրեսիայի արդյունքում։

Մովսեսյանների ընտանիքն այժմ ժամանակավորապես տեղավորվել է Սեւան քաղաքի հյուրանոցներից մեկում։

Գեղարքունիքի մարզի բուժհասատություններում 2023 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ արդեն հաշվառված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6 հղիներ, ովքեր գտնվում են բժիշկների հետագա հսկողության եւ հոգատարության ներքո»,- ասվում է հրապարակման մեջ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է