Երևան +13°
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 21:08 23-04-2024

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին։

Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

«Մի շարք լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան` տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 23-ին այց է իրականացրել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Դավիթ Տոնոյանին տեսակցելու նպատակով:

Առանձնազրույցի ընթացքում, ի թիվս այլնի, վերջինս Պաշտպանին ներկայացրել է իր մտահոգությունները քրեական վարույթին, ինչպես նաև ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ:

Պաշտպանին ուղեկցել են աշխատակազմի ներկայացուցիչները: Հանդիպումը կրել է խորհրդապահական բնույթ»: