Դեմագոգիայի դրսևորում․ ոչ ոք չի սպասում, որ Փաշինյանն Արցախի համար պատերազմ կսկսի
copy image url

Դեմագոգիայի դրսևորում․ ոչ ոք չի սպասում, որ Փաշինյանն Արցախի համար պատերազմ կսկսի

Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 21:00 23-04-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Տավուշի շուրջ ծավալվող զարգացումների և հանրության լայն շերտերի դժգոհությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանը նախօրեին հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին։ Կառավարության ղեկավարը պատասխանել է Պատրիկ Վինտուրի՝ The Guardian (Գարդիան), Կիմ Սենգուպտայի՝ The Independent (Ինդիփենդենթ), Ջայլս Ֆրեյզերի՝ UnHerd-ի (Անհերդ), Մայքլ Մոսբաքերի՝ The Telegraph (Տելեգրաֆ) և the Critic (Կրիտիկ), Լյուիս Բաստոնի՝ The Guardian (Գարդիան)/ the Critic(Կրիտիկ), Ջեյմս Փրայսի՝ Adam Smith Institute (Ադամ Սմիթ ինստիտուտ) հարցերին։

Փաշիյանն իր հարցազրույցում կրկին ՀԱՊԿ-ին ուղղված դժգոհություններ հնչեցրեց՝ պնդելով՝ չի հասկանում, թե ինչու է Հայաստանը շարունակում մնալ այդ կազմակերպությունում։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի համար չի պատրաստվում պատերազմ մղել։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը, համոզմունք հայտնեց՝ դա վկայում է այն մասին, որ Հայաստանը ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին քաղաքականություն չունի։ Նրա խոսքով՝ Փաշինյանը գոնե այս դրվագում անկեղծ խոստովանել է, որ չգիտի, թե ինչ է անում․

«Փաշինյանը խոստովանեց, որ ընդհանրապես չգիտի ՆԱՏՕ մտնո՞ւմ է, թե՞ չի մտում, իրեն այնտեղ ընդունո՞ւմ են, թե՞ չեն ընդունում, Եվրոպական միությունում իրեն ընդունելո՞ւ են, թե՞ չեն ընդունելու, աջակցելո՞ւ են, թե՞ չեն աջակցելու, Հայաստանի անվտանգությունն ո՞վ է ապահովելու, կամ առհասարակ չեն ապահովելու։ Սա նշանակում է, որ ինքը չունի քաղաքականություն, որի պատճառով մենք նման վիճակում ենք հայտնվել»։

Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանն Արցախի համար պատերազմ չի սկսելու, Ստեփան Դանիելյանը նշեց, որ իր կարծիքով այդ հայտարարությունը ոչինչ չի նշանակում։ Նա հիշեցրեց, որ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պատերազմ սկսել չի կարող, և ոչ ոք էլ չի սպասում, որ ինքը կարող է Արցախի համար պատերազմ սկսել։

«Սա ուղղակի դեմագոգիայի դրսևորորում էր։ Ինքը չգիտի ինչ խոսեր, ինչ-որ բան խոսեց։ Այսինքն՝ ինչ-որ նոր բան չի ասել, կամ ոչ ոք չի սպասում, որ նա պատերազմ է սկսելու։ Փաշինյանը Հայաստանի սահմանները չի կարողանում պաշտպանի, էլ ուր մնաց Արցախի համար գնա, պատերազմ վարի»,- շեշտեց նա։

Քաղաքագետից նաև հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է հավանական, որ Տավուշի գյուղերը հանձնելուց հետո Ադրբեջանն էլ դուրս կգա Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից։ Ի պատասխան՝ Ստեփան Դանիելյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը բացահայտորեն հայտարարում է, որ դուրս չի գալու օկուպացված տարածքներից, ընդ որում դա ասում է ամենաբարձր մակարդակով։

Մեր զրուցակիցն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Ադրբեջանում հայտարարում են, որ Հայաստանից նոր տարածքներ են գրավելու։ «Հաջորդ փուլում իրենք արդեն նոր տարածքներ են գրավելու»,- կարծում է նա։

Ստեփան Դանիելյանը շեշտեց, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովների հրապարակ փաստաթղթում նշվում է, որ այս պահին առաջնորդվում են Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքներով, իսկ հաջորդ պահին կարող են պայմանավորվել այլ սկզբունքների շուրջ։

«Սա գրվել է Ադրբեջանի պահանջով, որի տակ Հայաստանը ստորագրել է։ Ադրբեջանը նույնիսկ Ալմա Աթայի սկզբունքները չի ընդունում, Հայաստանի սահմանները չի ճանաչում։ Փաստացի Ադրբեջանը փաստաթղթում գրել է, որ երբ պահը գա, կարող են հրաժարվել Ալմա Աթայի հռչակագրից, Հայաստանն էլ ստորագրել է։

Ադրբեջանն ասում է՝ այն ինչ գրավել եմ հետ չեմ տալու և դեռ նոր բաներ եմ գրավելու, սա միայն սկիզբն է։ Այս մասին ասվում է պաշտոնական մակարդակով»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:17 Նիգերիայում ավտոբուսի` կամրջից գետն ընկնելու հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
19:00 Գողություն և ինքնասպանություն. նոր բացահայտումներ` Նոր Նորքի նախկին թաղապետի վերաբերյալ
19:13 Եթե կինը ապտակում է ամուսնուն, նա երբեք դա հենց այնպես չի անում. Պեսկովը՝ Մակրոնի մասին
21:30 Ըստ էության. ԶՊՄԿ ղեկավարն ապօրինի հեռացրել է աշխատանքից և պահանջում է 5 մլրդ դրամ փոխհատուցում
17:08 Եթե տեսանյութեր են փնտրում, թող փնտրեն իրենց ու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ․ Մուրազիի արձագանքը
15:11 Աննա Հակոբյանի նոր սկանդալային գրառումը. իրավունքի խախտում, զրպարտություն և պետության հիմքերի թուլացում
15:22 Ես ինձ չեմ ների, եթե իմ թոռները Շուշիին տուրիստի աչքերով նայեն. Կարապետ Պողոսյան
21:18 Մեր սրբավայրերն այս վիճակում են, որովհետև չախոյանանմաններն են զավթել իշխանությունը․ Վահագն Մխոյան
18:52 Ա՛յ մարդ, գնացեք ձեր ինտիմ կյանքով զբաղվեք, ինչ եք ընկել քահանաների հետևից. Դավիթ Կարապետյան
17:02 ԵՊՀ-ն մաթեմատիկայից թույլ է. 10 օրից ավելի է` հաշվարկ են անում

Ձեզ գուցե հետաքրքրի