Արցախցիներին համախմբած պահելու համար Փաշինյանին ձեռնտու չէ Ադրբեջանի օրինակը
copy image url

Արցախցիներին համախմբած պահելու համար Փաշինյանին ձեռնտու չէ Ադրբեջանի օրինակը

Միտք Ներքին 11 ամիս առաջ - 19:00 23-04-2024
Բրիտանական մի քանի լրատվամիջոցներ երեկ հարցազրույց են վերցրել Նիկոլ Փաշինյանից։
Զրույցի ընթացքում, ի թիվս այլ խնդիրների, ՀՀ վարչապետն անդրադարել է Լեռնային Ղարաբաղին՝ մասնավորապես հայտարարելով, որ «Հայաստանը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար»՝ ըստ ամենայնի նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի տարածքի գրավման համար հայ-ադրբեջանական պատերազմը, որը չի լինի, քանի դեռ ինքն է Հայաստանի ղեկավարը։

Չենք կասկածում, նվազագույն չափով իսկ։ Գրեթե 5 տարի է անցել այն օրից, երբ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը «Արցախը Հայաստան է և վե՛րջ» էր բղավում, բայց դա այն բացառիկ (բացառություն) դեպքն է, որը հաստատում է կանոնը։ Կանոնն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանը հռչակել է, որ գործ ունի 29473 քառ․ կմ Հայաստանի Հանրապետության տարածքը պահելու և պահպանելու հետ։ Այլ հարց է, թե ինչպես է պահում, բայց համենայն դեպս այդպես է հայտարարում։

Արցախի համար կռիվ տալու համար չարժե Նիկոլի զորավարական հմտությունները ծանրաբեռնել։ Նիկոլը կարող է Արցախի ուրույն մշակութային, կրթական, պատմական ժառանգությունը պահպանելու ուղղությամբ քայլեր անել, օրինակ՝ արցախցիների բնակարանային հարցերին լուծում տալ՝ ապահովելով նրանց միասնական սկզբունքով բնակեցումը։ Կամ՝ իր միջազգային գործընկերներին ներկայացնել Արցախի տարածքի ադրբեջանականացման կանխման ուղղությամբ գործուն քայլերի մասին առաջարկներ։
Նիկոլ Փաշինյանը շատ բան կարող է անել, որ բառի բուն իմաստով կռիվ տալու փոխարեն ապահովվի Արցախի ժողովրդի շահերի իրացումը, որ արցախցիները ոչ միայն լինեն «սիրելի քույրեր և եղբայրներ», այլև շարունակեն մնալ, որպես հայ ժողովրդի արցախյան հատված։

Ստիպված եմ օրինակ բերել Ադրբեջանից։ Արցախյան առաջին պատերազմի արդյունքներով ադրբեջանցի հարյուր հազարավոր փախստականներ բնակեցվեցին տարբեր շրջաններում, բայց իշխանությունը երբևէ նրանց «չձուլեց» մյուսների հետ, այլ հակառակը՝ միշտ վառ պահեց այն գաղափարը, եթե կուզեք՝ վրեժի ու քենի զգացումը, որ՝ մյուսների հետ նրանց բնակեցումը կրում է խիստ ժամանակավոր բնույթ, և նրանք կվերադառնան իրենց գրավված տները։ Եվ, ահա, տասնամյակներ անց, երբ 44-օրյա պատերազմի արդյունքներով ադրբեջանցիները վերագրավեցին նախկին ԼՂԻՄ-ին կից շրջանները, ինչպես նաև ԼՂԻՄ-ի մի մասը, սկսեցին «Մեծ վերադարձ» կոչվող ծրագիրը, որի շրջանակներում մտադիր են մինչև 2026 թվականը այդ տարածքներում բնակեցնել 140 հազար մարդ։ Սա այն թիվն է, որն իրենց հաշվարկով կազմում էր դեռևս խորհրդային ժամանակների Ադրբեջանի ԼՂԻՄ տարածաշրջանում եղած ադրբեջանական բնակչությունը, և նրանք մտադիր են ոչ միայն վերականգնել այդ քանակը, այլև աճեցնել՝ կանխելով բոլոր հնարավոր «հանրաքվեներում» իրենց համար անցանկալի արդյունքը։

Հիմա, Հայաստանի իշխանությունը ներկայում Արցախի համար պատերազմելու ո՛չ ռեսուրս ունի, և ո՛չ ցանկություն․․․ Անգամ անհրաժեշտություն էլ չի տեսնում։ Բայց կարող է իր տարածքում գտնվող արցախցիներին պահել համախմբած՝ արժանապատիվ պայմաններով և օրակարգից չհանել նրանց վերադարձի խնդիրը։

Կարող է դա անել, եթե ցանկանա։ Ցանկություն է պետք։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն