Ուղիղ եթեր
Երեսուն տարի է, որ իշխանության համար Եռաբլուրը խորհրդանշում է «հայկական անջատողականությունը»
copy image url

Երեսուն տարի է, որ իշխանության համար Եռաբլուրը խորհրդանշում է «հայկական անջատողականությունը»

Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:00 23-04-2024
«Արցախը Հայաստան է, և վե՛րջ» գոռոցով 2019 թվականի օգոստոսին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հրահրեց մեծ էյֆորիա, իսկ Ադրբեջանում՝ Արցախի վրա հարձակվելու պլանի մշակում, որը վերաբերում էր դրանից 1 տարի անց խոշորամասշտաբ պատերազմի մեկնարկին։

Հայ ազգն իրապես, Արցախն ընկալում է, որպես Հայաստան։ Այլ բան է, որ, եթե Նիկոլ Փաշինյանի բառամթերքը նկատի առնենք, Արցախը հիմա գտնվում է «պատմական» Հայաստանում։
Բայց արդյո՞ք միայն Նիկոլ Փաշինյանն է Արցախին, կամ հայ ազատագրական շարժմանը վերաբերվել նման կերպով։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնը հիմնադրվել է 1994 թվականին։ Այն ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող պետական օբյեկտ է, որտեղ ամփոփված են ազատագրական պայքարում նահատակված ազատամարտիկների, ինչպես նաև՝ պատերազմներում զոհված զինծառայողների դիերը։

Եռաբլուրն, այսպիսով, համազգային նշանակության սրբավայր է և գտնվում է պետական հոգածության ներքո։
Սակայն, 30 տարի առաջ հիմնադրված պանթեոնն ինչու՞ չի ներառվել պետական արարողակարգային ծրագրում։ Ինչու՞ Հայաստան ժամանող արտերկրի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում պետությունների ղեկավարները, չեն այցելել Եռաբլուր, ծաղիկներ խոնարհել զոհվածների հիշատակին և դրանով կարևորել ազատագրական պայքարը։

Օրինակ, Ադրբեջանում պետական արարողակարգի պարտադիր բաղկացուցիչ մաս է Բաքվի Շահիդների պուրակ կատարվող այցելությունը։ Բոլոր՝ քիչ թե շատ նշանակալի հյուրերը, որոնք ժամանում են Ադրբեջանի մայրաքաղաք, անպայման ուղեկցվում են այդ վայր, այնտեղ ոգեկոչում զոհվածների հիշատակը։
Երեսնամյա պատմություն ունեցող Եռաբլուրը չի մտնում օտարերկրյա հյուրերի այցելության շրջանակներ։ Արդեն 30 տարի Հայաստանի բոլոր ղեկավարներն իրենց արտերկրյա հյուրերին չեն տանում Եռաբլուր, որովհետև համարում են այն «անջատողական» պատերազմների՞ զոհերի հանգստավայր։

Եռաբլուրը պանթեոն է նրանց համար, ովքեր զոհվել են Աղդամում, Լաչինում, Հադրութում, Մարտակերտում, Երասխում, Տավուշում․․․ Այսօր այդ տարածքներում մղված պայքարը բացեիբաց ասոցացվում է Հայաստանի «ագրեսիայի» հետ, բայց մի՞թե այսօր է ձևավորվել այդ վերաբերմունքը։

Փաստորեն՝ ոչ․․․ Ուրեմն, դեռ ի սկզբանե է որոշվել, որ Եռաբլուրը չի կարող Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղ գտնել, ի տարբերություն Շահիդների պուրակի։

․․․Եռաբլուրը, լավագույն դեպքում, պետության կողմից հիշվում է «ներքին կարգով»՝ երբ տոն կամ հիշատակի որևէ օր երկրի ղեկավարը հապշտապ, ափալ-թափալ գնում է այնտեղ, մի փունջ ծաղիկ դնում ու լքում տարածքը։

Եռաբլուրը եղել և մնացել է միայն ներհայկական արժևորման օբյեկտ, պարզապես խնդիր է՝ արտաքի՞ն ճնշմամբ, թե՞ դրան գումարվել է նաև ներքին համոզմունքը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

22:09 Կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին հայհոյանքը չեմ կարող այլևս հանդուրժել. Փաշինյան
23:39 Սրբազանի համար ամեն ինչի պատրաստ ենք. Գյումրիում ստորագրահավաք է սկսվել
19:45 Ընթացող զարգացումների ֆոնին Ալիևը փոխում է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարին
21:53 Հայ-թուրքական սահմանը բացելու գինը. Հայաստանը կզիջի՞ ատոմակայանն ու ՀԷՑ-ը Թուրքիային
22:02 Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին 
22:48 Եթե ՌԴ-ն շարունակի մեղմ քաղաքականությունը Բաքվի դեմ, ապա դա էլ ավելի կլկտիացնի Ալիևին և նրա հովանավորներին
23:02 Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել. Արայիկ Հարությունյանը՝ Բաքվում
13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
23:53 Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը բարձր է․ Stratfor
20:06 Սրբազան Պայքարը շարունակվում է, քանի գոյություն ունի գոնե մեկ արժանապատիվ հայ․ քաղբանտարկյալ Լիդյայի նամակը՝ ՔԿՀ-ից