Ներքին 2 տարի առաջ - 22:05 19-04-2024

Ո՛չ գազ ունինք, ո՛չ ջուր, աթար կվառենք. Տայգայում երևի մեզնից լավ պայմաններում կապրին. Ջրառատի բնակիչ

Շիրակի մարզի Ջրառատ (նախկին անվանումը՝ Չրախլի) գյուղը Գյումրիից մոտ 14 կմ է հեռու։ Չնայած անվանմանը՝ այս գյուղում ջուր չկա, այս գյուղում ինչը կապված է ջրի հետ, արդեն մեծ խնդիր է։ Oragir.News-ի լրագրողն է եղել Ջրառատում, լսել բնակիչների խնդիրները։

Հայաստան Ոսկանյանը սրտնեղում է, ասում է՝ ցավերս շատ են, բայց դարման անող չկա։

«Ինչից պդի գոհ էղնիմ՝ որ եսօրվա դրությամբ պետությունը բերանը սրբել, կողքի է քաշվե՞լ, թե՞ որ Նիկոլը կառավարության նիստերի ժամանակ գյուղացիների վրա կխնդա, թե ըմբես տեղ բերքը կցանեն, որ կարկտահարվիգը։ Իմ կյանքս չի փոխվել, ընդհակառակը եսօրվա դրությամբ ամեն վայրկյան պատերազմ կռնա էղնի, վախը սրտներս կաբրինք։ Տունը երկրորդ կարգի հաշմանդամ ունիմ, ամեն դեղը փող է, աշխատանք չկա, մե օգնողմ չկա, մե իշխանավորմ դուռը չի բացե՝ մտնի ներս, տեսնի՝ ըստեղ մարդ կաբրի թե չէ։ Ո՛չ գազ ունինք, ո՛չ ջուր, աթար կվառենք... Էն Տայգա ապրողները երևի մեզնից լավ պայմաններում կապրին»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Հայաստան Ոսկանյանը։

Գյուղացիները արդեն գյուղի խնդիրների առաջնահերթությունը մոռացել են, որովհետև մեկը մյուսից կարևոր խնդիրներ կան, որոնք այդպես էլ լուծում չեն ստանա, գոնե առաջիկա տարիներին, համենայն դեպս ջրառատցիներն այդ կարծիքին են։

Տիկին Վարդուհին ասում է՝ գյուղի տրանսպորտը նորմալ վիճակում չէ, 3 գյուղին մեկ տրանսպորտ է սպասարկում, ենթակառուցվածքները լավը չեն։

«Ասֆալտը ասֆալտի նման չէ, փողոցն ու մայթը չեն ջոկվի իրարից, գյուղը նորմալ մանկապարտեզ չունի։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, բայց երևի էդ էլ չկարողանանք։Կերը թանկ է, վարկերը թանկ, իսկ մթերումը էժան։ Բացի ըդորից՝ հազար բան կմոգոնեն, որ մարդիկ սովից մեռնին։ Ըսպես անտեր ու դուս երկիր չկա։ Գյուղացին ու՞մ է հետաքրքիր, պաշտոնյաները կաստյում լամիշ եղած գուկան, եզդա կենեն ու կերթան, ինչխոր ձեռ առնին։ Մեր հողերը անջրդի են, ըստեղ ամեն ինչ չենք կռնա ցանենք՝ ցորեն, վարսակ, բայց էդ էլ ձեռք չի տա։ Բանմ կցանես, կքցես Աստծուն, որ քո բախտից անձրև գա։ Մե տարին կարկուտը սաղ բերքը ջարդեց, սաղ տնով լաց կեղնինք։ Չիդեմ, դաժան բան է գյուղացու կյանքը, գյուղացու տեղը շուն էղնի, հմի սատկել էր»:

Ջրառատցիները վրդովված են, որ իրենց գյուղի խնդիրներով հետաքրքրվողներ չկան, գյուղացին իր հոգսերի ու խնդիրների հետ մենակ է մնացել։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
19:38 Հարցում ուղարկեք՝ պրոցես կանենք. «Հայփոստը» խուսափում է պատասխանել՝ Բաքու հնարավո՞ր է նամակ ուղարկել, թե՞ ոչ