Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 21:00 19-04-2024

Խաղաղապահների դուրսբերումը ՌԴ-ի և Ադրբեջանի միջև լարվածություն չի ստեղծի․ նրանք դաշնակիցներ են

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 22-ին կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու համար։ Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում անցկացնել տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ։

Հատկանշական է, որ Ալիևի այցը Ռուսաստանը համընկավ Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերման հետ։ Այս համատեքստում մի շարք իրարամերժ պնդումներ են հնչում, որ ռուս խաղաղապահների դուրսբերումը կարող է երկկողմ հարաբերություններում լարվածություն առաջացնել, ինչին հանրությունը թերահավատորեն է վերաբերվում։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն ընդգծեց՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը բավականին սերտ, գործընկերային ու դաշնակցային հարաբերություններ ունեն, ուստի այս այցը բավականին տրամաբանական է։ Նրա խոսքով՝ Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը այդ դաշնակցային հարաբերությունների միայն մի մասն է․

«Ես կարծում եմ, որ այստեղ նաև շատ կարևոր են այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ժամանակին՝ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև, որովհետև այդ դաշնակցային հարաբերություններն ավելի բարձր մակարդակ ունեն։ Այստեղ շատ կարևոր է նշել, որ վերջին ժամանակաշրջանում, մանավանդ Թուրքիայում երկրաշարժից հետո, այդ երկրում այնքան էլ ոգևորված չեն ռուս-ադրբեջանական գործակցությամբ ու դաշնակցային հարաբերություններով, որովհետև Ադրբեջանն աստիճանաբար Թուրքիայի համար դառնում է խնդիր»,- կարծում է նա։

Քաղաքագետի համոզմամբ՝ Ադրբեջանը Հայաստանի պարագայում ցանկանում է ստանալ ամեն ինչ ու այսօր, ու այս ուղղությամբ նա աշխատում է Ռուսաստանի հետ։ «Իսկ սա այն դեպքում է, երբ Թուրքիան արևմուտքի հետ ունի ավելի խորը ինտեգրում, որը լավ կյանքից չէ։ Թուրքիան ունի արևտմյան փողի կարիք ու դրանով է պայմանավորված Հայաստանի նկատմամբ նրա ավելի կոնստրուկտիվ դիրքորոշումը, քան օրինակ կա նույն Ռուսաստանի ու Ադրբեջանի կողմից։ Ես այս համատեքստում եմ դիտարկում Ալիևի այցը»,- նշեց նա։

Ստեփանյանը բացառում է, որ Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը ռուս-ադրբեջանական հարաբերություններում կարող է լարվածության պատճառ դառնալ։ Նրա խոսքով՝ դա ոչ մի դեպքում լարվածություն չի առաջացնի, քանի որ եղել է պայմանավորվածությունների արդյունք՝ Բաքվի և Մոսկվայի միջև։

Հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Ալիևի՝ ՌԴ կատարելիք այցի ընթացքում կարող է Հայաստանի դեմ նոր ագրեսիա նախապատրաստվել՝ Դավիթ Ստեփանյանը պատասխանեց, որ մոտ ժամանակներում նոր հարձակում չի սպասում։ Նա նշեց, որ խոսքը վերաբերում է լայնածավալ հարձակմանն ու տեսանելի ապագային՝ առաջիկա շաբաթներին և ամիսներին։

Ստեփանյանը հավելեց, որ հենց այսօր պայամանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Տավուշից սկսել, ուստի պարզ է, որ այդ պայմաններում կրակոցներ չեն լինի։

«Այսինքն Հայաստանի և Ադբեջանի միջև տեղի է ունենում գործընթաց, որի հետևում, մեծ հաշվով, այսօր կանգնած է արևմուտքը։ Մենք որպես հրամայական պետք է ընդունենք, որ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման իրականացման հարցում որևէ ձևով շահագրգռված չէ»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան