Արտաքին 4 տարի առաջ - 12:54 03-09-2021

Ալիևն Էրդողանի տրամադրած թիկունքով զինվելու փոխարեն պետք է խոսքով զինվի և պայմաններ ստեղծի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար. գերմանացի պատգամավոր

Գերմանական Բունդեսթագի պատգամավոր Սևիմ Դաղդելենը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերում Գերմանիա-Թուրքիա հարաբերություններին նշել է, որ Գերմանիան վաղուց պետք է «էրդողանական ցանցի» նկատմամբ ավելի խիստ քաղաքականություն վարեր:

«Գերմանիան պետք է դադարեցնի համագործակցությունը թուրք-իսլամական կրոնական հարցերով միության հետ, մինչդեռ վերջերս որոշում կայացվեց նորից վերականգնել այդ համագործակցությունը իսլամի դասավանդման շրջանակում»,-ասել է պատգամավորը:

Սևիմ Դաղդելենը հիշեցրել է նաև, որ հենց իրենց կուսակցությունն է, որ միջնորդություն է ներկայացրել Բունդեսթագ, ըստ որի՝ «Գորշ գայլերը» պետք է արգելվեն Գերմանիայում:

Անդրադառանալով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին՝ պատգամավորը նշել է, որ կողմերը պետք է պահեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով հաստատված խաղաղությունը:

«Ադրբեջանական բանակը պետք է ետ քաշվի միչև մայիսի 19-ի դիրքերը և ձեռնպահ մնա հետագա էսկալացիայից»,-ասել է պատգամավորը:

Պատգամավորը կարծիք է հայտնել, որ Ալիևն Էրդողանի տրամադրած թիկունքով զինվելու փոխարեն պետք է խոսքով զինվի և պայմաններ ստեղծի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար:

«Ռազմագերիները պետք է հետ վերադարձվեն»,-հավելել է Սևիմ Դաղդելենը:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան