Ներքին Տեսանյութ Հարցում 2 տարի առաջ - 17:40 19-04-2024

Ռուսները բան չունեին անելու Արցախում, դրա համար դուրս եկան․ հարցում

Oragir.News-ը հարցում է իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում, քաղաքացիներից հետաքրքրվել է, թե իրենց կարծիքով՝ ինչու՞ ռուս խաղաղապահները դուրս եկան Արցախից, ձեզ համար դա սպասելի՞ էր։

Հարցվածների մի մասը կարծիք հայտնեց, որ ռուսներն իրենց անելիքն արել, վերջացրել էին, դրա համար դուրս եկան։ Մի քաղաքացի ասաց՝ «Ռուսները Արցախը հանձնեցին, դուրս, եկան, գնացին»։ Մեկ ուրիշն էլ նշեց՝ «Արցախը տվել էինք Ադրբեջանին, նրանք էլ պետք չէին իրենց»։

Նշենք, որ ապրիլի 17-ին ռուսական զորակազմի մեծ մասը դուրս է եկել Արցախի շրջաններից և Ստեփանակերտից։

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահներն Արցախում էին տեղակայվել 5 տարով։ Արցախի նախկին ղեկավարները հույս էին հայտնում, որ ռուսներն Արցախում կմնան շատ երկար։

Նշենք նաև, որ Արցախից ռուսների դուրս գալուց 2 օր անց, այսօր՝ ապրիլի 19-ին, ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին