Մամուլ 2 տարի առաջ - 07:25 17-04-2024

«Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը, դառնում են անպատժելի արտոնյալներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ոստիկաններն իրենց մասնագիտական օրով «փայլեցին» բռնարարքներով. ՔՊ պատգամավորին վիրավորած քաղաքացին ոչ միայն ձերբակալվեց, այլեւ, պահման վայր ուղեկցելու ճանապարհին, նրան դիմակավորվածները դաժան ծեծի ենթարկեցին, նսեմացրին, խոշտանգեցին:

Ալեն Սիմոնյանին կարելի է թքել ու մնալ անպատիժ, իսկ ընդդիմադիր քաղաքացուն ազատազրկում են, ապա ծեծում սեփական կարծիքի արտահայտման համար։ Երեկ ԱԺ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ եղած միջադեպը կրկին բորբոքել է իշխանական կրքերը։ Միջադեպից անմիջապես հետո Հակոբ Ասլանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, որ քաղաքացու դեմ բողոք չի ներկայացնի, սակայն քաղաքական որոշման արդյունքում նա բողոք գրեց ոստիկանությունում: Մինչդեռ քաղաքացի Կարեն Մկրտչյանի վրա թքած Ալեն Սիմոնյանը, եւ ուղիղ եթերում օմբուդսմենի ընդդիմադիր թեկնածուի հասցեին սպառնալիքներ հնչեցրած Արթուր Հովհաննիսյանը, որ խուլիգանություններ են դրսեւորել, նախօրեին խրոխտ դատապարտեցին քաղաքացու այդ քայլը։

Նրանց հորդորով՝ Քննչական կոմիտեում հաղորդում ներկայացվեց քաղաքացի Սամվել Վարդանյանի դեմ։

Սամվելին ձերբակալելու որոշում կայացվեց եւ ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին նրան դաժան ծեծի ենթարկեցին դիմակավորված մարդիկ՝ հասցնելով ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ սեռական, հոգեբանական բռնություն՝ այդ ամենը հայհոյանքներով ուղեկցելով։ Երեկ փաստաբանները տեղեկացրել են, որ ծեծելուց հետո քաղաքացի Սամվելի գլուխը բարձրացրել են ծեծած դիմակավոր անձինք եւ միասին թքել են նրա վրա. շատ ծանոթ ձեռագիր է, չէ՞։

«Դավաճան վիժվածք» արտայատությունն արած քաղաքացին դաժանաբար խոշտանգվում եւ բռնության է ենթարկվում, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը, դառնում են անպատժելի արտոնյալներ։ Հենց սա է ընտրովի արդարադատությունը եւ իշխանության կողմից բռնությամբ անազատության ռեժիմի կիրառումը: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը երեկվա զինված բանդայի սկանդալի բարձրաձայնումից հետո այցելեց ՆԳՆ եւ մասնակցեց Ոստիկանների օրվան նվիրված միջոցառմանը, սակայն ոչ մի խոսք չհնչեց՝ հասարակական կարգ խախտելուց հետո քաղաքացու հանդեպ բռնության գործադրման մասին։ Ընդհակառակը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «եթե ոստիկանությունը հաճախ չպետք է ուժ կիրառի, ապա ում է պետք այս կառույցը»։ Ստացվում է, որ երկրի ղեկավարն ինքն է տողատակերում քարոզում բռնություն, այն դեպքում, որ եթե հետ դառնանք անցյալ, այդ նույն խոսքերի համար կարող էր Նիկոլ Փաշինյանը հայտնվել Սամվել Վարդանյանի տեղում։ Հիշեցնենք, որ Վրաստանում երբեմնի սիրելի Սահակաշվիլիի ռեժիմը սկսեց մերժվել վրացիների կողմից, երբ հայտնվեցին կադրեր, թե ինչպես են ոստիկանները իրենց մահակներով խոշտանգում ու նսեմացնում տղամարդ կալանավորներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից