Ներքին 2 տարի առաջ - 00:06 17-04-2024

Վարդանյանի նկատմամբ կտտանքներին անմիջական մասնակցություն են ունեցել ոստիկանները․ ՔԻՀԿ

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ՝ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ

Ս․թ․ ապրիլի 15-ին ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի և ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև տեղի է ունեցել միջադեպ, որի վերաբերյալ խուլիգանության հանցակազմի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որին Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կանդրադառնա առանձին զեկույցով։

Ապրիլի 16-ին Վարդանյանի փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացվել են փաստեր, որոնք հանրության մոտ առաջացրել են ծայրահեղ վրդովմունք։

Փաստաբանները հայտնել են, որ հարուցված քրեական գործով երեկ երեկոյան տեղի ունեցած քննչական գործողությունների ավարտից հետո Սամվել Վարդանյանին ոստիկանության ծառայողները պետք է ուղեկցեին ձերբակալվածների պահման վայր, սակայն հետագայում պարզվել է, որ վերջիններս ճանապարհին կանգ են առել, «բնական կարիքները հոգալու» պատրվակով ձերբակալված անձին մենակ են թողել մեքենայի մեջ և հեռացել, որից անմիջապես հետո ձեռնաշղթաներ կրող Վարդանյանի վրա են հարձակվել մի քանի դիմակավորված անձ, դուրս բերել մեքենայից, ծեծել, հայհոյել, փորձել են ստիպել, որ Վարդանյանը կրկնի իրեն իսկ ուղղված հայհոյանքները, կատարել արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններ, այնուհետև նորից նստեցրել ոստիկանական ավտոմեքենան և հեռացել։ Դրանից հետո մոտեցել են ուղեկցող ոստիկանները, Վարդանյանին տարել են ձերբակալվածների պահման վայր, իսկ ճանապարհին հեգնական տոնով հարցրել, թե ինչ է պատահել Վարդանյանի հետ։

Ներկայացված փաստերը վկայում են, որ Վարդանյանի վրա հարձակումը նախապես պլանավորել է կազմակերպված հանցավոր խումբ, որի հանցավոր և անմարդկային գործողություններին, Վարդանյանի նկատմամբ կտտանքներին անմիջական մասնակցություն են ունեցել ոստիկանները, որոնց ուղիղ պարտականությունն է ձերբակալվածի անվտանգության ապահովումը։

Փաստաբանները համարում են, որ նման թողտվություն ոստիկանության ծառայողների կողմից չէր կարող կատարվել ինքնակամ, առանց ավելի բարձր մակարդակից եկած հանձնարարության։ Հայտնել են նաև համոզմունք, որ այս ոտնձգությունները կատարվել են ՔՊ կուսակցության քաղաքական պատվերով։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը /ՔԻՀԿ/ դիտարկել է ատելության խոսք և քաղաքական ուղղորդում Վարդանյանի քրեական հետապնդման նկատմամբ /ներառյալ ԱԺ նախագահի կողմից/, ինչպես նաև ՔՊ կուսակցության հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ» լրատվակայքում ֆիզիկական հաշվեհարդարի և սպանության սպառնալիքներ պարունակող խոսքի տարածում, ինչն առանձին հանցադեպ է։

Կարևոր նկատառում․ այս զարհուրելի դեպքին չի հաջորդել իրավապահ մարմինների անհապաղ արձագանքը։

ՔԻՀԿ-ն հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու այս գործը»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից