Ներքին 1 ամիս առաջ - 22:42 23-08-2026

ՔԻՀԿ-ը Հայաստանում քաղաքական հետապնդվողների հրապարակային ռեգիստր է գործարկել․ ներառված է 36 անձ

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը (ՔԻՀԿ) գործարկել է Հայաստանում քաղաքական հետապնդվողների հրապարակային ռեգիստր, որտեղ ներառվում են այն անձինք, որոնց նկատմամբ իրականացվող հետապնդումը կենտրոնը գնահատել է որպես քաղաքական շարժառիթ ունեցող

Այս պահին ռեգիստրում ընդգրկված է 36 անձ։

ՔԻՀԿ-ի գնահատմամբ՝ նրանցից 31-ը քաղաքական հետապնդման են ենթարկվում, իսկ չորսը դասակարգված են որպես քաղբանտարկյալներ։

Նրանց թվում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Վահագն Չախալյանը, գործարար Սամվել Կարապետյանը և Արթուր Սարգսյանը։

ՔԻՀԿ-ի փոխանցմամբ՝ ռեգիստրի նպատակն է ստեղծել հանրային վերահսկողության գործիք, որը լրագրողներին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային կառույցներին հնարավորություն կտա հետևելու այն դեպքերին, երբ իրավական համակարգը կարող է օգտագործվել քաղաքական նպատակներով։

Ռեգիստրի հետ միասին կենտրոնը հրապարակել է նաև մեթոդաբանություն, որով սահմանվում են քաղաքական հետապնդումը գնահատելու չափանիշները։

ՔԻՀԿ-ը նշում է, որ ցանկը դեռ ամբողջական չէ և ներկայում ներառում է միայն այն անձանց, որոնց գործերն արդեն ուսումնասիրվել և ներկայացվել են կենտրոնի նախորդ հրապարակումներում։

Կենտրոնը շարունակում է ուսումնասիրել նաև այլ հնարավոր քաղաքական հետապնդումների դեպքեր, այդ թվում՝ 2026 թվականի ընտրությունների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ շարունակվող արշավի համատեքստում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում