Արտաքին 5 տարի առաջ - 20:53 09-05-2021

Իսպանիայում ՀՀ դեսպանը հատուկ մասնակցություն է ունեցել  Հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառմանը

Մայիսի 9-ին Իսպանիայի Մադրիդ քաղաքում նշել են Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի և բռնության դեմ հաղթանակի 76-ամյակը: Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության հովանավորությամբ:

Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը նույնպես մասնակցել է միջոցառմանը: Նա ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք է մատուցել պատերազմում զոհված հայ և այլազգի մարտիկների հիշատակին:

Իր ելույթում նա վկայակոչել է և բարձր է գնահատել հայ ժողովրդի մասնակցությունը, նրա զգալի ներդրումը և հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին