Ներքին 2 տարի առաջ - 21:28 16-04-2024

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր, հափշտակել մի քանի մլն դրամի ոսկու հանքանյութ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 9-ին գողության դեպք է բացահայտվել Կոտայքի մարզում։

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Ռոման Մ․-ն, աշխատելով «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ում որպես հանքափոր, իմանալով հանքերի գտնվելու վայրերը, պարբերաբար մոտ 3 տարի, աշխատանքից հետո գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող հանքավայր և այնտեղից հափշտակել է մոտ 3 մլն դրամ գումարին համարժեք տարբեր քանակի ոսկու հանքանյութեր։

Ոստիկաները պարզել են, որ նա գողոնը փոխադրել է Մեղրաձոր գյուղին հարակից դաշտամիջյան վայրում գտնվող իրեն պատկանող մետաղական տաղավար, որտեղ ունեցել է ոսկու վերամշակման հաստոցներ, նյութեր և հանքանյութը վերամշակումից հետո վերամշակված ոսկին պարբերաբար իրացրել է Երևան քաղաքի «Վերնիսաժ»-ի շուկայում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Ռոման Մ․-ն ապրիլի 9-ին հայտնաբերվել է Մեղրաձոր բնակավայրին հարակից դաշտամիջյան վայրում գտնվող իրեն պատկանող մետաղական տաղավարից և նշված հափշտակությունը կատարելու կասկածանքով հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին:

Ռոման Մ․-ն հայտարարել է, որ մետաղական վագոն-տնակում գտնվող հանքանյութը պատկանում է իրեն, որը ձեռք է բերել «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ թիվ 104 համարի թունելի դիմաց թափված հանքանյութից:

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Ռոման Մ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով