Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:45 15-04-2024

Աննա Հակոբյանը թքած ունի օրենքի վրա․ նա երթևեկում է պլյոնկած ավտոմեքենայով

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն, ըստ երևույթին թքած ունի օրենքների վրա։
Դեռ նախորդ տարի հունիսի 1-ից ուժի մեջ մտավ օրենքի դրույթ, ըստ որի այն վարորդները, որոնց մեքենաների ապակիները թույլատրելիից ավելի մգեցված են, տուգանվում են։

Oragir.News-ը երեկ՝ ապրիլի 14-ին,ֆիքսել է Աննա Հակոբյանին սպասարկող 002 UU 02 համարանիշով Lexus մակնիշի ամենագնացը՝ մգացված ապակիներով։

Ուշագրավ է, որ ի տարբերություն Աննա Հակոբյանի ծառայողական ավտոմեքենայի, նրան ուղեկցող ՊՊԾ աշխատակիցների ավտոմեքենաների ապակիները մգացված չէին։

Հետևաբար հարց առաջանում, ինչո՞ւ է Աննա Հակոբյանն օրենքը խախտում, ինչո՞վ է նա ռավել ՀՀ քաղաքացիներից, որոնց մգացված ապակիների համար ոստիկանները տուգանում ենև ստիպում «պլյոնկաները» տեղում հեռացնել։

Oragir.News-ն այսօր գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ՆԳ նախարարին՝ պարզելու, թե արդյոք Ոստիկանությունը տեղյա՞կ է նշված օրինախախտումից, արդյոք Աննա Հակոբյանը տուգանվե՞լ է այս խախտումի համար։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը Կոնդ կառավարական առանձնատներում՝ վարչապետի կեցավայրի բակում, ավտոմեքենայի ղեկը վստահել էր անչափահաս դստերը՝ Շուշանին, ինչի համար Ոստիկանությունը նրան տուգանել էր 10․000դրամով։

Նշված դեպքը Նիկոլ Փաշինյանը ընդգրկել էր «Նոր Հայաստանի մասին 100 փաստ»-երի մեջ։

«Մենք սրանով արձանագրում ենք այն փաստը, որ ձեզնից մեկն ենք, նույն կերպ պատասխանատվություն ենք կրում օրենքի առաջ»,- 2020 թվականի մայիսին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Փաշինյանը։

Եթե առաջնորդվենք Փաշինյանի տրամաբանությմաբ, ապա ստացվում է, որ ինքն ու իր ընտանիքի անդմաներն այլևս ժողովրդից մեկը չեն, այլապես պարեկները ճանապարհին կկանգնեցինեին և կտուգանեին Աննա Հակոբյանին, ավելին կստիպեին սեփականձեռքերով պոկել գերթանկարժեք ամենագնացի «պլյոնկաները»։


Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը