Արտաքին 3 տարի առաջ - 13:30 25-04-2023

Թրամփը չի կարող հաղթել Բայդենին, նա ընդհանրապես թքած ունի օրենքի վրա. Հիլարի Քլինթոն

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու շանս չունի, իսկ գործող նախագահ Ջո Բայդենը ունակ է հաղթել Հանրապետական ​​կուսակցության ցանկացած թեկնածուի։ Այս մասին Քլինթոնն ասել է Sky News-ին տված հարցազրույցում։

Հիլարի Քլինթոնն ընդունել է, որ Թրամփը հաջողել է բիզնեսում և ընդգծել, որ քաղաքականության ու իշխանության մեջ նա ընդհանրապես չէր մտածում կանոնների մասին։ «Ես միշտ մտածում էի հատկապես բիզնեսում նրա ձեռքբերումների մասին, բայց հետո նրան տեսանք քաղաքականության և իշխանության մեջ։ Նա մարդ էր, ով ընդհանրապես չէր մտածում կանոնների մասին: Նա ընդհանրապես թքած ունի օրենքի վրա»,- ասել է նա։

ԱՄՆ նախկին պետքարտուղարը, ով 2016 թվականի նախագահական ընտրություններում եղել է Թրամփի մրցակիցը և պարտվել է վերջինիս, պնդել է, որ Թրամփը չի կարող հաղթել նախագահական ընտրություններում։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թրամփը կարող է հաղթել Հանրապետական կուսակցության ներքին ընտրություններում և առաջադրել որպես նախագահի թեկնածու։

«Կարծում եմ, որ ավելի շատ մարդիկ, քան նախկինում, ամեն ինչ իմացել են նրա և նրա պահվածքի մասի։ Նա ունի աջակցության միջուկ, որը, հավանաբար, կբերի նրան Հանրապետական կուսակցության թեկնածության, սակայն ես չեմ կարծում, որ նա կարող է հաղթել նախագահ Բայդենի դեմ համընդհանուր ընտրություններում», - ասել է Քլինթոնը։

Նա միևնույն ժամանակ չի կարծում, որ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտիսը, ով Թրամփի հետ միասին համարվում է 2024 թվականի նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածուի գլխավոր ֆավորիտը, կարող է մրցակցել գործող նախագահի հետ։ Նրա կարծիքով՝ Ֆլորիդայից դուրս ոչ ոք շատ բան չգիտի նրա մասին, և Ֆլորիդայում մարդիկ տեսնում են, որ նա խենթություններ է անում։

«Ուստի ես իսկապես հավատում եմ, որ նախագահ Բայդենը կվերընտրվի՝ անկախ նրանից, թե ով է հանրապետականների թեկնածուն»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը, ով 2009-2013 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը 2016 թվականի նախագահական ընտրություններում եղել Դոնալդ Թրամփի մրցակիցը։ Չնայած համաժողովրդական քվեարակության արդյունքում Քլինթոնի ստացած ձայները շուրջ 3 միլիոնով գերազանցում էին Թրամփի ձայներին, այնուամենայնիվ ընտրիչների քվեարկության արդյունքում նախագահի պաշտոնում ընտրվեց Դոնալդ Թրամփը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ