Ներքին 2 տարի առաջ - 13:29 15-04-2024

Կհորդորեմ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածվեն, դա մեղք է. ՔՊ պատգամավոր

Վարչապետը ստանձնել է առաջնորդություն՝ գնացել և պարզ, ուղիղ տեքստով խոսել է այն ամենի մասին, որը Տավուշի հայրենակիցները շատ վաղուց էլ գիտեին, ուղղակի հիմա գնում են արձանագրումների, լուծումներ փնտրելու ճանապարհով. այս մասին այսօր Աժ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննսիյանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ քննարկումներն, ըստ զարգացումների, բնականաբար, շարունակվելու են։ Նա տեղին չհամարեց դիտարկումը, որ Նիկոլ Փաշինյանը տավուշցիների հետ հանդիպմանը խոստացել էր 10 օր հետո վերադառնալ, բայց չի գնացել։

«Ցանկացած զարգացում կոմունիկացվում է ժողովրդի հետ, չի կարող լինել մի իրավիճակ, որ առանց խոսակցությունների առաջ շարժվենք... Ոչ թե խաբեց, չեկավ․․․, այդ ընկալումները դուրս հանենք մեր մեջից, այդ գործընթացի միջով բոլորս ենք անցնելու»,-ասաց նա։

Անդրադառնալով Տավուշի թեմի առաջնոդ Բագրատ Սրբազանի ակտիվ գործունեությանը՝ Հովհաննիսյանը նշեց, որ նա սխալ մեկնաբանություններ է տալիս։ «Չգիտեմ՝ որտեղից է նրա և հոգևոր դասի մոտ այդ տեղեկությունը։ Կհորդորեմ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածվեն, որովհետև, ես չէ, որ պետք է ասեմ՝ դա մեղք է»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը