Ներքին 2 տարի առաջ - 18:35 12-04-2024

Ակադեմիական քաղաքի կառուցումը 1,2 տրիլիոն դրամ կկազմի

Մենք խոսում ենք 2038թ-ի մասին, այսինքն ապագային հարմարեցված ենթակառուցվածքների մասին:

Այս մասին «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի հայեցակարգի ներկայացուման ժամանակ հայտարարեց ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում առնվազն ժամանակակից կրթությունն ու գիտությունը միշտ էլ զարգացել են «Ակադեմիական քաղաքի» կամ կլաստերային տրամաբանությամբ: Ի սկզբանե բոլոր բուհերը հիմնականում եղել են օղակաձև այգու շրջակայքում:

Ըստ էության, դրանից հետո քաղաքի զարգացմանը զուգահեռ՝ որոշ գիտահետազոտական ինստիտուտներ ընդլայնվել և տեղափոխվել են ավելի հեռու՝ Զեյթուն թաղամաս, որը կլաստերիզացիայի կոմպոնենտ է ունեցել:

Այդ թաղամասում մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ են հավաքվել: Այնպես որ, այս երեւույթը մեզ անծանոթ չէ: Հիմա էլ դրա երրորդ փուլն է տեղի ունենում: Մենք քաղաքային կյանքից մի քիչ հեռու ենք տեղափոխվում՝ 17-րդ թաղամաս, որտեղ էլի ձևավորվելու է կլաստերային գիտության, կրթության կազմակերպման գործընթացը:

«Ծրագրի հիմնական ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեն է: Ակադեմիական քաղաքի կառուցումը 1,2 տրիլիոն դրամ կկազմի»,- ասաց Սարգիս Հայոցյանը:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը