Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 22:50 10-04-2024

Փաշինյանը տալիս է, տալիս է, ոչ մի պահանջ չունի թշնամուց․ հարցում

Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման խնդիրը դրված է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի հիմքում։ Ադրբեջանի նախագահը հոխորտում է, որ դուրս չի բերելու իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներից։ Այդպիսով՝ փաստացի չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը։ ՌԴ-ն նույնպես չի ճանաչում ՀՀ սահմանները։ Չբարեկամներին համարժեք արձագանքելու փոխարեն Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-ին ԱԺ-ում Կառավարության 5-ամյա ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում ասում է՝ «Եկել է ժամանակը, որ ինքներս ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։ Այս հայտարարությունը հանրային տագնապ և տարընթերցում է առաջացրել։

Oragir.News-ը Երևանում հարցում է անցկացրել՝ պարզելու քաղաքացիների կարծիքը, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը կոչ անում, որ Հայաստանն ինքը պիտի ճանաչի իր տարածքային ամբողջականությունը։

Քաղաքացիների որակմամբ՝ Փաշինյանի հայտարարությունն անհասկանալի է, անտրամաբանական, թարգմանելու ենթակա և այլն։ Որոշ քաղաքացիներ ավելի կոշտ գնահատականներ տվեցին։ Ենթադրելի է, որ այս անհաշվենկատ և անհասկանալի հայտարարությունը որոշակի կգցի վարչապետի վարկանիշը։

Մանրամասները ՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը