Ներքին 2 տարի առաջ - 19:45 10-04-2024

Ալավերդիում տղամարդը դանակահարել է քավորին․ նոր մանրամասներ

Ալավերդիում երեկ կնոջ և երեխաների աչքի առաջ տղամարդուն դանակահարելու դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել Oragir.News-ին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը դանակահարել է իր հարսանիքի քավորին՝ Լևոն Թ․-ին, որը կնոջն ու երեխաներին դպրոց ճանապարհելիս է եղել։

«Լևոն Թ․-ն կնոջ ու երեխաների հետ առավոտյան աշխատանքի շտապելիս է եղել, կինը դպրոցում է աշխատում։ Ճայնապարհին իրենց սանիկը հարձակվել է քավորի վրա ու դանակի մի քանի հարված հասցրել։ Իմացանք, որ տղամարդն այս պահին Ալավերդի ԲԿ-ում է, բարեբախտաբար կենսական օրգաններ չեն վնասվել, վիրահատել են, վիճակը լավ է, պարզապես շատ արյուն է կորցրել»,- հայտնեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ քավորին դանակի մի քանի հարվածներ հասցնելուց հետո տղամարդը նաև ինքն իրեն է հարված հասցրել դանակով, որպեսզի կատարվածը ինքնապաշտպանություն որակի․

«Դանակով հարվածել է նաև իր մեջքին, որպեսզի ոստիկանների մոտ կատարվածը այլ կերպ ներկայացնի․․․

Քաղաքում տարբեր խոսակցություններ կան, մի մասն ասում է՝ ինքնակամ ներկայացել է բաժին, մյուս մասն ասում է՝ բերման են ենթարկել։ Համենայն դեպս մինչև նրան ձերբակալելը ոստիկանները ուժեղացված ծառայություն էին անում քաղաքում, հատկապես դպրոցների մուտքերի մոտ»։

Հիշեցնենք, որ երեկ Ալավերդիում կնոջ և երեխաների աչքի առաջ տղամարդու էին դանակահարել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը