Ներքին 2 տարի առաջ - 20:53 09-04-2024

Ալավերդիում տղամարդուն դանակահարել են կնոջ և երեխաների աչքի առաջ

Oragir.News-ի տեղեկություններով՝ այսօր դանակահարություն է տեղի ունեցել Ալավերդիում։

Վաղ առավոտյան տղամարդը կնոջ և երեխաների հետ ավտոտնակի մոտ հարձակման է ենթարկվել հարևանի կողմից։ Վերջինս դանակի 12 հարված է հասցրել տղամարդու մեջքին ընտանիքի աչքի առաջ։ Տղան, որ 9-րդ դասարանի աշակերտ է, փորձել է հարևանի ձեռքից խլել դանակը, սակայն ինքն էլ թեթև վնասվածքներ է ստացել։

Տղամարդուն տեղափոխել են Ալավերդու ԲԿ։ Նա վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում։

Դանակահարած տղամարդը դիմել է փախուստի։ Մի քանի ժամ անց ոստիկանությունը նրան բերման է ենթարկել։

Մեր տեղեկություններով՝ դանակահարողը հոգեկան առողջության խնդիրներ ունի։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները

Ձեզ գուցե հետաքրքրի