Ներքին 1 տարի առաջ - 23:58 03-05-2025

ԵՊՀ գիտխորհրդի դահլիճը` ծակ սփռոցով «վետերոկ». ռեկտորը չի կարողացել մերժել Նիկոլ Փաշինյանի քավորին

Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում կայացավ «Տավուշ հայրենակցական միություն» հասարակական կազմակերպության հոբելյանական՝ 10-րդ համագումարը։ Այս մասին տեղեկանում ենք միության ֆեյսբուքյան էջից, որտեղ հրապարակված են նաև լուսանկարները։

Ընթերցողի համար գուցե դժվար է պատկերացնելը, թե ինչ կապ ունի Հայաստանի մայր բուհը «Տավուշ հայրենակցական միության» հետ, որ վերջինիս համագումարն անցկացվում է ԵՊՀ տարածքում։

Ընթերցելով պաշտոնական հաղորդագրությունը՝ տեղեկանում ենք, որ համագումարը ներկայացուցչական էր, քանի որ մասնակցում էին տասնյակ տավուշեցիներ: Պատվիրակներից բացի ներկա էին նաև պետական, տարածքային կառավարման և ՏԻՄ ներկայացուցիչներ, իսկ Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի ուղերձը ներկայացրել է փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը:

Ըստ էության, ԵՊՀ-ի ՔՊ-ական ռեկտորը չի կարողացել մերժել Նիկոլ Փաշինյանի քավորին, ու վերջիններս մայր բուհը վերածել են ծակ սփռոցով «վետերոկ»-ի:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը