Ներքին Միտք 2 տարի առաջ - 15:00 06-04-2024

Կխաղաղվի՞ «խաղաղության խաչմերուկը»

Բրյուսելյան «դարակազմիկ» ժողովի արդյունքներով Հայաստանին տրվեց ընդհանուր առմամբ 350 մլն եվրո օգնության․․․ խոստում։

Իզուր չէր Կրեմլի խոսնակը երեկ ասում՝ սպասենք՝ պաշտոնական հայտարարություններ արվեն, հետո կորոշենք, թե ինչ արձագանքել։

«Արձագանքը» հնչում էր անցած գիշեր՝ հայ-ադրբեջանական, ինչպես ընդունված է արդեն ասել, «պայմանական» սահմանի մի շարք հատվածներում։

«Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի սադրիչ գործողություններն արդարացում չունեն․․․ Վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության նվիրումը խաղաղության օրակարգին, ինչպես նաև դրանից բխող սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմների ստեղծման և երկու երկրների միջև սահմանի հարակից տարածքներն ապառազմականացնելու` Ադրբեջանին ուղղված մեր առաջարկը», իր հերթին արձագանքել է ՀՀ ԱԳՆ։

Ադրբեջանից էլ են արձագանքել․ իրենց վարձու քաղաքագետները, օրինակ Սերգեյ Մարկովը, մարգարեացել են՝ առաջիկա օրերին կարող է ոչ մեծ պատերազմ տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ «Հայաստանի առաջնորդը Բրյուսելում անցկացրեց շատ հաջող բանակցություններ։ Հայտարարվեց հսկայածավալ օգնության տրամադրում Ամերիկայի և Եվրոպայի կողմից», հեգնել է այս անձնավորությունը և ամփոփել՝ «Հայաստանին մղում են Ուկրաինայի ճանապարհ»։

Ձևավորված իրավիճակին Ադրբեջանում արձագանքում ե՝ն նաև հատուկ ստորաբաժանումների մարտական վիճակի շարունակական կատարելագործմամբ։ Ադրբեջանը սերտացրել է թուրքական ռազմարդյունաբերական համալիրի հետ իր փոխգործակցությունը։ Թուրքական (այսինքն ՆԱՏՕ-ի անդամ երկրի – հեղ․) գեներալները վաղուց են զբաղվում ադրբեջանական ուժերի ղեկավարմամբ։ Ադրբեջանը նաև կարողացել է ապահովել իր տարածքային նկրտումների իրագործման համար անհրաժեշտ քաղաքական հենք։ Անգամ երեկվա բրյուսելյան հանդիպմանն են արևմտականները հայտարարել, որ Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Ադրբեջանի հետ, այսինքն՝ բավարարի վերջինիս պահանջները։

Իսկ ո՞վ է ղեկավարում Հայաստանը և նրա զինված ուժերը և ինչպե՞ս։ Մի «Գերագույն», որը ժամանակին բոլորին կոչ էր անում բաճկոնով և սաղավարտով ներկայանալ հավաքակայան․․․ Այդ «Գերագույնի» օրոք ՀՀ զինված ուժերը հրաժարվելով ռուսական ուսուցման համակարգից, հրավիրեցին արևմտյան հրահանգիչների, որոնք ընդամենը թիկունքային պատրաստություն են սովորեցնում։

Ահա այս պայմաններում է սաղմնավորվում «խաղաղության խաչմերուկը»՝ մի ծրագիր, որով խաղաղվելու է կովկասյան տարածաշրջանի հայկական հատվածը։ «Խաղաղեցման» ադրբեջանական ծրագրերը և գործողությունները ոչ ոք չի էլ փորձի կասեցնել։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին