Ներքին 2 տարի առաջ - 13:31 06-04-2024

Մասիսի ոստիկանության բաժնում քաղաքացիների են խոշտանգել․ փաստաբանն ահազանգում է

Փաստաբան Հրանտ Դադոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

❌ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ՆՈՐ ԴԵՊՔ ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ👇🏿

🟥2024 թվականի մարտի 28-ին ՀՀ ՆԳՆ ոստիկնության Մասիսի բաժին են բերման ենթարկվել, ապա ձերբակալվել երեք անձինք (նախաքննության շահերից ելնելով տվյալներ չեն հրապարակվում):

🟥Ոստիկանության աշխատակիցները ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻ՝ Ա.Է-ի գործողությունների վերաբերյալ խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով խոշտանգել են Մ․Հ.-ին և Հ․Է.-ին:

🟥Դաժան ծեծի արդյունքում ոստիկանության ծառայողը կոտրել է Մ․Հ.-ի ձեռքը, իսկ մյուս ոստիկանի հարվածի հետևանքով վնասվել է Հ․Է.-ի ականջը:

🟥Հիշյալ անձինք ձերբակալումից ազատվելուց հետո դիմել են բուժհաստատություն և ստացել համապատասխան բուժօգնություն։

🟥Խոշտանգման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել՝
ՀՀ ԱԱԾ Տնօրենին,
ՀՀ ՆԳՆ Նախարարին,
ՀՀ գլխավոր Դատախազին,
ՀՀ քննչական կոմիտե Նախագահին
Մարդու իրավունքերի Պաշտպանին։

🟥Դեպքի առթիվ՝ ՀՀ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

🟥Օբյեկտիվորեն ակնկալվում է, որ իրավապահ մարմինները հիշյալ դեպքին խստագույնս կարձագանքեն՝ կոնկրետ քրեաիրավական գնահատականներով:

🟥Գրությանը կից տեղադրվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնում խոշտանգված անձանց լուսանկարներից:


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը