Ներքին 4 ամիս առաջ - 23:48 13-04-2026

Ձեր տվյալները փոխանցելու դեպքում ձեր բանկային հաշիվները զրոյացվելու են վայրկյանների ընթացքում. փաստաբանն ահազանգում է

«Անհայտ անձինք, ներկայանալով «Թիմ Տելեկոմ» ԲԲ ընկերության աշխատակիցներ, օտարերկրյա հեռախոսահամարներից զանգահարում են բաժանորդներին, խաբեության միջոցով նրանցից պահանջում բանկային քարտերի տվյալներ, գաղտնաբառեր և այլ անձնական տեղեկություններ, ինչի արդյունքում իրականցվում է համակարգչային հափշտակություն, և մարդկանց բանկային հաշիվներից դուրս բերվում առկա բոլոր դրամական միջոցները,- գրում է փաստաբան Ռոման Երիցյանը և հավելում,- Զանգերը հիմնականում կատարվում են WhatsApp հավելվածի միջոցով, խոսակցությունը՝ ռուսերեն լեզվով։ Քաղաքացիներին մոլորության մեջ գցելով՝ նրանք ներկայացնում են «5G» ինտերնետի կարգավորման կամ տեխնիկական թարմացման անհրաժեշտություն։

Միայն այսօր ստացել եմ շուրջ երկու տասնյակ ահազանգեր, իսկ նշված անձանց պատճառված վնասը կազմում է արդեն մի քանի տասնյակ միլիոն դրամ։

Կրկնում եմ՝ ձեր տվյալները փոխանցելու դեպքում ձեր բանկային հաշիվները զրոյացվելու են վայրկյանների ընթացքում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում