Մամուլ 2 տարի առաջ - 08:52 06-04-2024

Բրյուսելյան... «ձմերուկներ»՝ թևատակերին, և՝ ընդամենը. Փաստ


«Փաստ» օրաթերթը գրում է.
Եվ այսպես. երեկ Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյանի այդքան «թմբկահարված», ինչ-որ տեղ՝ «պատմական» նախաորակված հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Այս հանդիպումը հաստատեց որոշ ժամանակ առաջ մեր հրապարակած այն տեղեկությունները, թե «խաղաղության օրակարգն» առաջ տանելու, դրա համար Փաշինյանի՝ նվազագույն աջակցություն ունեցող իշխանությանը գոնե լեգիտիմության կարկատաններ հաղորդելու համար հավաքական Արևմուտքը «բոնուսներ» է խոստանալու, այդ թվում՝ բռնի տեղահանված արցախցիներին աջակցելու առումով:

Նկատենք՝ խոստանալու, այլ ոչ թե տալու: Նախօրեին էլ էինք նշել, որ հանդիպման բուն սոուսը «բոնուսներն» են լինելու: Բրյուսելի երեկվա ամբողջ հանդիպումը եկավ ապացուցելու, որ հրապարակային ներկայացման համար քննարկված հարցերի շրջածիրը գերազանցապես այդ է եղել: Մասնավորապես, թե ինչքան փող կարող են տալ Հայաստանին, ինչ «համագործակցություններ» են գլուխ բերելու, ինչպես են «ոչ մահացու զենքերով» օգնելու ու նման բաներ: Այս ամենի կոնտեքստը և հիմնական, չբարձրաձայնվող պայմանավորվածությունը իրենց հովանու ներքո Փաշինյանի կողմից Արևմուտքի պահանջների կատարումն է, Հայաստանը Ռուսաստանից, այսպես ասած, «պոկելը»:
Ու դրա համար, օրինակ՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Էնթոնի Բլինքենին ու Ժոզեպ Բորելին Նիկոլ Փաշինյանը դեռ պետք է, որպես հանձնարարություններ կատարող: Գործնականում ակնհայտ դարձավ, որ հավաքական Արևմուտքը Հայաստանի թևատակերին «ձմերուկ» է դնում: Իսկ թե ինչ կկատարվի Հայաստանի հետ, ո՛չ նրանց, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրում:

Ի դեպ, հավաքական Արևմուտքի «քձիպությունը» բավականին աշխույժ քննարկման առարկա դարձավ, թե՝ «այ, չնչին գումար են հատկացնում...» և այլն: Իրականում դա երրորդական, չորրորդական հարց է: Խնդիրը երևույթի էությունն է, ոչ թե գումարի չափը: Այսինքն, խնդիրը թևատակերին դրված (դրվող) «ձմերուկներն» են, այլ ոչ թե դրանց, օրինակ՝ 1 կգ-ի գինը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել

Ձեզ գուցե հետաքրքրի