Ներքին 4 տարի առաջ - 19:18 24-12-2021

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումը զարգացնում է Սոչիի եռակողմ պայմանավորվածությունները․ Մարիա Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումը զարգացնում է նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ պայմանավորվածությունները: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովայի խոսքերով՝ այդ պայմանավորվածությունների առարկայական քննարկումը շարունակվում է երեք պետությունների փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբում:

«Այդ մեխանիզմի շրջանակներում քննարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի ողջ համալիրը, այդ թվում` ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնումը տարածաշրջանում»,- ասել է Զախարովան:

Նա նաև հավելել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:

«Մոսկվայում ողջունում են միջազգային ջանքերը, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը: Բայց այս դեպքում, շատ կարևոր է հաշվի առնել տարածաշրջանային իրողությունները, Երևանի և Բաքվի համաձայնությունը»,- ասել է Զախարովան:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել