Մամուլ 2 տարի առաջ - 08:29 06-04-2024

Սպասեք նոր փորձարկումների․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ գրասենյակում նախօրեին հավաք է տեղի ունեցել, առանց Նիկոլ Փաշինյանի։ Նիստը վարել են նրա արժանի տեղապահներ Վահագն Ալեքսանյանն ու Գեւորգ Պապոյանը։ Օրակարգում Երեւանի իշխանությունների գործունեությունն է եղել, բայց քաղաքապետը չի մասնակցել, հաշվետվություններ են ներկայացրել փոխքաղաքապետեր Սուրեն Գրիգորյանն ու Լեւոն Հովհաննիսյանը։ Քաղաքային իշխանության ներկայացուցիչները խոստովանել են, որ, այսպես կոչված, կարմիր գծերի կայանատեղիների վճարները շեշտակիորեն բարձրացնելու փաստը ակնկալվող արդյունքին չի հանգեցրել, եւ մայրաքաղաքի կենտրոնը չի բեռնաթափվել ավտոմեքենաներից ու խցանումներից:

Հիշեցնենք, որ տարեվերջին, ավագանու ՔՊ խմբակցության որոշմամբ, կարմիր գծերի տարեկան վարձավճարը սահմանվեց 160 հազար դրամ՝ նախկին 12 հազարի փոխարեն։ Թեեւ թանկացումն ակնկալվող արդյունքը չի տվել, եւ այլեւս պարզ է, որ իշխանություններն առանց հաշվարկների ուղղակի քաղաքացուն դարձրել են տուգանքի մատերիալ, սակայն ՔՊ-ում որոշել են «չհանձնվել» եւ նոր փորձարկումներ են անելու: Ասել են, որ առաջիկա ամիսներին նոր որոշումներ կընդունեն` գուցե որոշ փողոցներում այլեւս արգելեն երթեւեկը, որոշ փողոցներ դարձնեն միակողմանի, որոշները՝ երկկողմանի, մի խոսքով՝ իմպրովիզացիաների ու փորձարկումների նոր դաշտ են գտել։ Հասարակական տրանսպորտի ուղեվարձերի թանկացման թեման եւս արծարծվել է, սակայն ավագանու իշխանական անդամները վստահաբար պնդել են, որ որոշումը չի փոխվելու` սեպտեմբերից այն ուժի մեջ է մտնելու: Ինչ վերաբերում է խրամատ հիշեցնող փոսերին, փոխքաղաքապետերը վստահեցրել են, որ մոտ ժամանակներում խնդիրը կվերանա` տենդերներն արդեն շահել են, հանձնարարվել է փոսերի նորոգման աշխատանքներն իրականացնել հնարավոր սեղմ ժամկետներում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել