Ներքին 2 տարի առաջ - 17:20 05-04-2024

Ես շարունակում եմ աշխատել, որովհետև դատարանի վճիռն ուժի մեջ մտած չէ․ Լուսինե Ղարախանյան

2023 թվականի սեպտեմբերի վերջին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանը աշխանքից հեռացվել էր, որից որոշ ժամանակ անց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը նշանակվել էր թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Վերջինս ընդգծել էր, որ առաջարկը ստացել է անձամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից։

Օրեր առաջ թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանը հրապարակում է արել իր ֆեյսբուքյան էջում, տեղեկացնելով, որ դատարանի վճռով իր հայցը բավարարվել է։ Նա նաև շնորհակալություն է հայտնել փաստաբաններին մարդկային բացառիկ որակի և բարձր պրոֆեսիոնալիզի համար։

Oragir.News-ը Թումանյան թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանին հարց ուղղեց՝ հաշվի առնելով դատարանի վճիռը, թողնելու՞ է պաշտոնը, թե՞ շարունակելու է աշխատել։

Լուսինե Ղարախանյանը պատասխանեց․ «Ես շարունակում եմ աշխատել, որովհետև դատարանի վճիռն ուժի մեջ մտած չէ։

Եթե ուժի մեջ մտնի, իհարկե, ես կգնամ՝ որտեղ պետք է։ Բայց դեռ ուժի մեջ մտած չէ: Այն կարող է բողոքարկվել։ Ես չեմ խառնվում, ճիշտն ասած, այդ դատական պրոցեսին և կաշխատեմ այնքան, ինչքան պետք է»։

Հարցին, թե՝ արդյո՞ք ուժի մեջ մտնելուց հետո պատրաստվում է թողնել պաշտոնը, Լուսինե Ղարախանյանը պատասխանեց․

«Ի՞նչ է նշանակում: Իհարկե, եթե վճիռն ուժի մեջ է մտնում, մարդը թողնում է պաշտոնը: Ինչի՞ մասին է խոսքը: Բայց դեռ ուժի մեջ մտած չի, և վերջնական վճռի համար կան տարբեր փուլեր»։

Հարցրեցինք՝ եթե դատարանի վճիռն ուժի մեջ մտնի, արդյո՞ք պատրաստվում են բողոքարկել․

«Ես չեմ պաշտպանվող կողմը, ես չգիտեմ։ Ինչու՞ եք այդ հարցազրույցը ինձ հետ անում, այդ հարցազրույցը ԿԳՄՍ-ի հետ պետք է անեք: Ես ի՞նչ կապ ունեմ։

Պաշտպանվող կողմը ԿԳՄՍ-ն է, ես նշանակված ԺՊ եմ։ Ես իմ գործն անում եմ մինչև՝ որքան պետք է: Ես գործի մարդ չեմ, տեղյակ չեմ։ Որ գործի մարդ լինեի, սիրով կպատասխանեի»,- եզրափակեց Լուսինե Ղարախանյանը։

Հիշեցնենք, որ դատարանը Անի Եղիազարյանին «Հ․ Թումանյանի թանգարանի» տնօրենի պաշտոնից ազատվելու մասին ԿԳՄՍՆ հրամանն անվավեր ճանաչելու և որպես հետևանք նախկին աշխատանքում վերականգնվելու պահանջների մասին հայցը բավարարել է ամբողջությամբ։ Ենթադրելի է, որ իշխանությունները կբողոքարկեն դատարանի վճիռն, ու այս դատավարությունը երկար կձգվի:

Ամենից շատ դիտված

22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
23:13 Հայացքների մենամարտ. Արման Ծառուկյանն ու Ռուֆին դեմ առ դեմ հանդիպել են UFC 331-ից առաջ