ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց անփոփոխ թողնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած տղամարդու արդարացման վճիռը։
Ավելի վաղ՝ մայիսի 26-ին, դատարանն արդարացման վճիռ էր կայացրել Ալբերտ Առստամյանի նկատմամբ՝ նշելով, որ ապացուցված չի համարում մեղսագրվող հոդվածով սահմանված հանցակազմի առկայությունը։ Այս վճիռը օգոստոսի 7-ին դատախազությունը բողոքարկել էր։
Հիշեցնենք՝ Ալբերտ Առստամյանը 2024 թվականի օգոստոսին խնձոր էր նետել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, երբ վերջինն այցելել էր Երևանի Ռուբինյանց 2 հասցեում գտնվող իր հարազատներից մեկի տուն։