Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:10 04-04-2024

ԱԺ-ում չկա ընդդիմություն, երկուսն էլ իշխանություն են՝ մեկը մեծամասնություն, մյուսը՝ փոքրամասնություն

«Եվրամիության անդամ դառնալը դրա բոլոր անդամների համար, նաև մեզ համար միջոց է նպատակին հասնելու համար»,- «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Հայաստան» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը։

Նա նշեց, որ Հայաստանի նպատակներն արձանագված են Հայաստանի Սահմանադրության մեջ. այն բոլոր արժեքները և իրավունքները, որոնք արձանագրված են Սահմանադրության մեջ, դրանք հնարավոր է ավելի արդյունավետ իրականացնել, երբ Հայաստանը դառնա ԵՄ մեծ ընտանիքի անդամ։

«Հաճախ եմ լսում՝ դառնանք այս կամ այն միության անդամ, դառնանք ենթակա, որպեսզի մեզ պահեն։ Ես այդ կարծիքին չեմ։ Կարծում եմ՝ ոչ միայն պետք է ստանանք ԵՄ-ից, այլ նաև պետք է կարողանանք տալ Եվրոպային, ինքնաարտահայտվենք, ինքնադրսևորվենք, դրանով հանդերձ հաստատենք մեր մարդ լինելը, մեր ինքնությունը, ոչ միայն հարստանանք, նաև հարստացնենք»,- ասաց Զեյնալյանը։

Նա նշեց, որ այսօր ՀՀ շատ անելիքներ ունի մարդու իրավունքների երաշխավորման պաշտպանության ոլորտում։

«Ամենակարևոր գործիքներից մեկը մարդու իրավունքների ապահովման և պաշտպանության օրենքների ընդունումն է և իրավական պաշտպանության մեխանիզմները։ Օրենքների ընդունման համար անհրաժետ է որպեսզի լինի ճշգրիտ հարաբերակցություն, իշխանության յուրաքանչյուր միավոր ընկալի, որ ինքն իշխանություն է։

Այսօրվա օրենսդիր մարմինը չի արտահայտում այդ պատկերը։ Օրենսդիր մարմնում չկա ընդդիմություն, կա քաղաքական մեծամասնություն և քաղաքական փոքրամասնություն, երկուսն էլ, բոլորն էլ իշխանություն է, պարտավոր են իրականացնել իրենց իշխանությունը և իրականացնել զսպումներ, հակակաշիռներ, կարողանան կատարել իրենց իշխանական լիազորությունները։ Խոսքը նաև քաղաքական փոքրամասնության մասին է, անկախ մանդատների քանակից, հավասարազոր իշխանություն է»,- ասաց Զեյնալյանը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ