Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:28 02-04-2024

2016-ին եղբորս՝ փոխգնդապետ Ռոման Պողոսյանին, թաղեցինք հենց իր ծննդյան օրը

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է։ 2016 թվականի ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղում մեկնարկեցին 90-ականների պատերազմից հետո ամենալայնածավալ ռազմական գործողությունները, քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ավելի քան հարյուր զոհ ունեցավ։
Այսօր Եռաբլուրում իրենց զավակների շիրիմներին էին այցելել քառօրյա պատերազմում ընկածների հարազատները։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին նաև 2016-ին զոհված փոխգնդապետ Ռոման Պողոսյանի ընտանիքի անդամներն ու հարազատները։
«Եղբայրս 18 տարի ծառայել է Արցախի պաշտպանության բանակում, շարքային զինվորականից հասնելով մինչև փոխգնդապետի կոչմանը։ Այս 18 տարիների ընթացքում բազմիցս վերադասի կողմից իր անբասիր ծառայության համար արժանացել է տարբեր խրախուսանքների»,- լրագրողների հետ զրույցում պատմեց Ռոման Պողոսյանի եղբայրը։

Վերհիշելով 2016 թվականի պատերազմը փոխգնդապետի եղբայրը պատմեց, որ եղբոր մարմինը իրենց է փոխանցվել ապրիլի 10-ին՝ Կարմիր խաչի միջոցով։

«Այնպես ստացվեց, որ եղբորս հուղարկավորեցինք հենց իր ծննդյան օրը՝ ապրիլի 12-ին, մեր պապական գերեզմանատանը, որն ունի դարերի պատմություն, սակայն ամբողջ Արցախի մշակույթի, գերեզմանների հետ թշնամու վերահսկողության տակ է։ Այստեղ՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կան որոշակի մասունքներ»,- ասաց Ռոման Պողոսյանի եղբայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»